Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսվում. Գախարիա
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, բայց խուճապի մատնվելու պատճառ չկա: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։
«Այսօրվա 57 և երեկվա 44 դեպքերը ցույց են տալիս, որ համաճարակային վիճակը աստիճանաբար փոխվում է: Մենք սպասում էինք երկրորդ ալիքին, և այդ գործընթացը սկսվում է: Կարևորը, որ խուճապի առիթ չկա, քանի որ մենք ամբողջությամբ վերահսկում ենք իրավիճակը»,-հայտարարել է Գախարիան՝ նշելով, որ համաճարակի առաջին օրերին առողջապահական համակարգն իրականացնում էր 150 ՊՌՇ թեստ, իսկ այսօր կարող են օրական միջինը 6-7 հազար թեստ անել՝ առաջիկայում հասցնելով 10 հազարի: