Անկարան վերածվել է Ուհանի․ ermenihaber
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարայում մեծ արագությամբ ավելանում են կորոնովիրուսով հիվանդների թիվը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Նա նշել է, որ Թուրքիայի մայրաքաղաքը վերածվել է Ուհանի (քաղաք Չինաստանում, որտեղից սկիզբ առավ և ամբողջ աշխարհում տարածվեց կորոնավիրուսը)։
Թուրքիայում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուց հետո հունիսի սկզբից որոշակի դրական արդյունք էր գրանցվել և ըստ պաշտոնական տվյալների՝ կորոնավիրուսով հիվանդների թվի նվազման միտում էր նկատվում։
Սակայն ներկայումս Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում վարակվածների քանակի աննախադեպ աճ է գրանցվել։ 1 օրում միայն Անկարայում արձանագրվում է 2000-ից ավել նոր դեպք։
Հիվանդանոցներն արդեն ամբողջովին լեցուն են և եթե նոր դեպքերը այս տեմպերով շարունակվեն Թուրքիայի առողջապահական համակարգը կարող է շատ լուրջ խնդիրների առջև հայտնվել։
Պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը կարծում է, որ 10-14 օր պետք է փողոց դուրս գալու արգելք սահմանվի, հակառակ դեպքում հիվանդանոցներն այլևս ի վիճակի չեն լինի սպասարկել վարակվածներին։