Ո՞ւմ է օգտակար խնձորը,և ո՞ւմ խորհուրդ չի տրվում
ՀասարակությունՄիջին չափի խնձորը հավասար է 1 սմ հաստությամբ հացի օգտագործմանը, այդ պատճառով խնձորի օգտագործումը խորհուրդ է տրվում չչարաշահել դիաբետով եւ ճարպակալմամբ տառապող մարդկանց: Այս մասին հայտնում են ՌԻԱ Նովոստիի կողմից հարցված փորձագետները:
Խնձորը շատ օգտակար է մարդկանց, ովքեր չեն տառապում դիաբետով եւ ճարպակալմամբ՝ պնդում են մասնագետները: Ուտելուց հետո մեկ կամ մի քանի խնձորի օգտագործումն օգնում է խուսափել թթվածնային քաղցից: Բացի այդ, օրական 2-4 խնձորի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային համակարգի հետ կախված խնդիրների զարգացման ռիսկը:
Էնդոկրինոլոգ Զալինա Գուսովայի խոսքով՝ խնձորի կեղեւը ֆիտոքիմիական նյութեր է պարունակում, որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն, ինչպես նաեւ պեկտին, որը նպաստում է մարսողության լավացմանը: Ինչպես նաեւ խնձորը պարունակում է միկրոտարրեր եւ վիտամիններ, որոնք լավացնում են մաշկի, եղունգների եւ մազերի վիճակը:
Իր հերթին, նուտրիցիոլոգ եւ սննդաբան Ալեքսեյ Կալինչեւը նշել է, որ խորհուրդ չի տրվում մրգահյութեր խմել, դրանց փոխարեն կարելի է խնձորի պյուրե ուտել, ինչպես նաեւ եփված խնձոր: Մասնագետը խորհուրդ է տալիս ուտելուց հետո 2-4 խնձոր օգտագործել: