Հայերեն
Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ Առաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումը Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ Ստեփանյան Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին 

Զինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է

Իրավունք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով հիմքեր ստեղծելու համար մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, տալու, պաշտոնատար անձանց կաշառք տալու փորձի, ինչպես նաև կաշառքի պատրվակով գումար ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ կատարելու դեպքեր:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Գ. Մ.-ն մտադրվել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում իր որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը և այդ նպատակով դիմել է իր մտերիմ, ՀՀ ՊՆ նախկին աշխատակից Բ. Հ.-ին, ով համաձայնել է օժանդակել համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու հարցում: Դրանից հետո, տեղեկանալով, որ իր ծանոթի ընկերը՝ Ա. Մ.-ն, մտերիմ հարաբերություններ ունի Երևանում գործող բժշկական կենտրոնների մեկի բժիշկ Ս. Հ.-ի հետ, իր ծանոթի միջոցով դիմել է Ա. Մ.-ին՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը վերոհիշյալ բուժհաստատության բժիշկների միջոցով կազմակերպելու համար:

Այդ նպատակով Ա. Մ.-ն հանդիպել է բժիշկ Ս. Հ.-ի հետ, ով պատրաստակամություն է հայտնել քննարկել զորակոչիկին կեղծ հիվանդության հիմքով 13.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հարցը: Այնուհետև զորակոչիկի հայրը 2023 թվականի հունիսի 17-ին Բ. Հ.-ին փոխանցել է հիշյալ կաշառքի գումարը, որը վերջինս իր հերթին փոխանցել է Ա. Մ.-ին:

2023 թվականի հուլիսի 26-ին Բ. Հ.-ն Ա. Մ.-ին տեղեկացրել է, որ նրա որդուն տարկետում են տրամադրել զինվորական ծառայության զորակոչից: Սակայն քննությամբ պարզվել է, որ Ս. Հ.-ն զորակոչիկին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու գործընթացը կազմակերպելու համար իրականում որևէ իրավասու պաշտոնատար անձի չի դիմել և կաշառքի միջնորդության պատրվակով պայմանավորված գումարը՝ 13.000 ԱՄՆ դոլարը, Ա. Մ.-ից չի պահանջել ու ստացել, իսկ վերջինս այդ գումարն օգտագործել է սեփական կարիքների համար՝ դրանք տանուլ տալով խաղատանը:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ զորակոչիկ 2023 թվականի ամառային զորակոչի շրջանակում հետազոտման նպատակով, ուղեգրվել է վերը նշված նույն բժշկական կենտրոն, որտեղ Ա. Մ.-ն կրկին հանդիպել է Ս. Հ.-ին և քննարկումներ ունեցել վերջինիս հետ, ապա զորակոչիկի հորը՝ Ա. Պ.-ին տեղեկացրել, որ հնարավոր է նրա որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու հարցը վերջնական լուծում ստանա:

Դրանից հետո Ա. Մ.-ն Ս. Հ.-ին ներկայացրել է կաշառք ստանալու առաջարկ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտությունները շարունակելու և զորակոչից ազատելու նպարակով հիմքեր ստեղծելու համար, ինչը բժիշկ Ս. Հ.-ն ընդունել է և 2023 թվականի հուլիսի 3-ին Ա. Մ.-ի միջոցով ստացել զորակոչիկի հոր կողմից տրված 300 ԱՄՆ դոլար կաշառքը:

Բացի այդ, հիշյալ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դիմաց «B» և «C» կարգերի վարորդական վկայական տրամադրելու երկու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Ս. Կ.-ն Ա. Մ.-ից ու ևս մեկ անձից Ա. Ա.-ի միջոցով ստացել է ընդհանուր 600.000 ՀՀ դրամ կաշառք՝ որի դիմաց ՃՈ տեսուչը, առանց հիշյալ անձանց՝ տրանսպորտային միջոց վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները ստուգելու, վերջիններիս տրամադրել է վարորդական վկայականներ:

Վերը նշված հանցավոր արաքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի՝ այդ թվում՝ Ա. Մ.-ին, բժշկական կենտրոնի բժիշկ Ս. Հ.-ին, վերջիններիս օժանդակած Բ. Հ.-ին և Ս. Մ.-ին, ինպես նաև ՃՈ տեսուչ Ս. Կ.-ին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երևանում մանկապարտեզից բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա աղջիկ է մաhացել․ Shamshyan Իշխանությունը կորցնելու է, ապա՝ ցմահ դատապարտվի. Նաիրի Սարգսյան Արևմուտքը որոշել է ամեն գնով պահել Վրաստանը Կդիմի՞ Հայաստանը Միջազգային քրեական դատարանին Հրդեհ՝ Գուգարք գյուղում․ տնակ է այրվել Փաշինյանի առջև խնդիր է դրված փակելու անցյալի էջը և բացելու նորը․ «Հայաքվե»«Դարձիր մեր ընկերը». տոնում ենք Ամիօ բանկի ժպիտի մեկամյակը Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի․ Վահե ՀովհաննիսյանՍիրած աղջկան առևшնգшծ 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան ԶՊՄԿ աշխատակից Մխիթար Թումանյանի հմտությունների շնորհիվ վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, և սարքավորումներն էլ ծառայում են երկարՀայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը․ այլ մանրամասներ Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է գրանցվել Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Եկեք միասին վառենք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերըՍիրիական բանակը մոտ 1 հազար ահաբեկիչ է ոչնչացրել Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո ԵՄ-ն ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի և դրա համար կանի հնարավոր ամեն ինչ. ԵՄ նոր առաջնորդները ժամանել են Կիև Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Սաներից հինգը վերադարձավ մրցանակով«Կրթվելը նորաձև է»․ Փաշինյանը միացել է Աննա Հակոբյանի նախաձեռնությանը (տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է մի քանի պատճառներով, առաջին հերթին նրանով, որ ընտրությունները մոտ են. «Հայաքվե»Ձմեռ է գալիս, հոսանքի հարցում խնդիրներ ենք ունենալու. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն և Chevrolet-ն. կան տուժածներ Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է հնդիկ Քեշ Պատելի թեկնածությունը Կենդանակերպի խորագիր. կյանքի ձեր կարգախոսն ըստ կենդանակերպի նշանի «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լաս Պալմաս»-ին Իրանի ԱԳ նախարարը վաղը կայցելի Թուրքիա «Խաղի կանոնների փոփոխություն». նոր նախագիծը Լոնդոնի մարզադաշտին «կստիպի» էներգիա արտադրել «Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ». Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը կիսվում է «Կրթական ուղևորությունից» ստացած տպավորություններովՀայտնի է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը Քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձին Առաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումը ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված թմրամիջոցների գովազդի տարածման դեմ պայքարին․ Հենրիխ Դանիելյան Ուժեղ հեղեղումներ Թաիլանդում եւ Մալայզիայում. զոհերի թիվը հասել է առնվազն 12 մարդու Թբիլիսիում 2 օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ծանր վիրավորվել է ՆԳՆ 42 աշխատակից Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ (տեսանյութ)Մոսկվան պատրաստակամ է երկխոսելու Տոկիոյի հետ, եթե վերջինս հրաժարվի ՌԴ նկատմամբ «թշնամական կուրսից»․ Զախարովա Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»․ Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում իր հաղթանակի մասին Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է Մեսսիի մոմե արձանը 2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8, 000 էլեկտրական մեքենա Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան