Հայերեն
ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն Մանվելյան Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ Կարապետյան Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն 

«Ռուկապաշտ անվանելը ծա՞ղր է, թե՞ կատակ». նույն դիրքում երկու զինվորի սպանության գործը՝ երկփեղկված

Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Դավիթ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:


Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ: Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալները երեքն էին՝ Դավիթ Դ.-ն, Ռոման Հ.-ն և Ֆելիքս Հ.-ն:

Ժամկետային զինծառայող Դավիթ Դ.-ին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:


Դեպքը, ցավոք, տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի օրերին՝ 2016 թվականի ապրիլի 6-ին:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային Դավիթ Դ.-ն ծառայության նշանակված լինելով հրետանու կրակային դիրքում և դեպքի օրը, ժամը 2-ն անց 30-ի սահմաններում որպես դիտորդ հերթապահություն իրականացնելով՝ համածառայակից Գրիգոր Ա.-ի կողմից նախորդ օրն իր հասցեին հայհոյանք հնչեցնելու, ինչպես նաև համատեղ ծառայության ընթացքում պարբերաբար իրեն ծաղրելու պատճառով իրեն ամրակցված ինքնաձիգից սպանելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել և սպանել Գրիգոր Ա.-ին:

Ռոման Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ լինելով մարտկոցի հրամանատար, կոչումով՝ կապիտան, իր ենթակայության տակ գտնվող մարտկոցում Գրիգոր Ա.-ի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Դ.-ին պարբերաբար նվաստացնելու, ծաղրուծանակի ենթարկելու դեպքերի մասին իմանալով՝ դրսևորել է իշխանության անգործություն, սահմանված կարգով չի հաշվառել դրանք, իր վերադասին և իրավապահ մարմիններին չի զեկուցել այդ դեպքերի մասին՝ էական վնաս պատճառելով զինվորական ծառայության բնականոն ընթացքին ու սահմանված կարգին:

Ֆելիքս Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով հաշվարկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, իր ենթակայության տակ գտնվող հաշվարկի զինծառայող, շարքային Գրիգոր Ա.-ի կողմից մարտ ամսվա սկզբից իր ծառայակից Դավիթ Դ.-ի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, պարբերաբար նրան ծաղրուծանակի ենթարկելու դեպքերի մասին իմանալով՝ դրսևորել է իշխանության անգործություն, դրանց մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:

Ռոման Հ.-ին ու Ֆելիքս Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 375 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտ ամսվա ընթացքում շարքային Գրիգոր Ա.-ն գրեթե ամեն օր ծառայակիցների ներկայությամբ ծաղրուծանակի է ենթարկել ծառայակից, շարքային Դավիթ Դ.-ին, նրան դիմել է «Ռուկապաշտ» մականունով, ծաղրել է նրան ձայնի բարակության պատճառով և այլևայլ առիթներով:

Դատարանում Դավիթ Դ.-ն մեղսագրված արարքի՝ դիտավորյալ սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Դավիթ Դ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, թե տուժող Գրիգոր Ա.-ն, իմանալով, որ ինքը զբաղվել է մարտարվեստով, ծառայակիցների ներկայությամբ պարբերաբար ծաղրել է իրեն, անվանել է «Ռուկապաշտ»: Նա իրեն ծաղրել է նաև իր բարակ ձայնի պատճառով, ասել է, թե կնոջ պես է խոսում: Նրա ծաղրուծանակի պատճառով ծառայակիցները ծիծաղել են իր վրա: Այդպես եղել է գրեթե ամեն օր, նույնիսկ՝ օրը մի քանի անգամ, հիմնականում՝ ազատ ժամերին, երբ անձնակազմը հավաքված էր լինում մի տեղ: Գրիգոր Ա.-ն իրեն ծաղրել է նաև կապիտան Ռոման Հ.-ի ներկայությամբ, ծառայակիցները նորից ծիծաղել են իր վրա, բայց կապիտանը դիտողություն չի արել: Ինքը չի փորձել սաստել Գրիգորին, քանի որ նա «ճարպիկ էր, աշխույժ», ինքը խոսքի մեջ չէր կարող նրան հասնել, ինքը նույնիսկ չի զգուշացրել, որ իր հետ նման կատակներ չանի: Բայց իր ինքնասիրությունը խոր վիրավորվում էր, ինքն էլ փորձում էր արհամարհել…

2016 թ. ապրիլի սկզբին իրենք ինժեներական աշխատանքներ էին կատարում: Հիմնականում նման աշխատանքները կատարում էր ինքը, իսկ երբ փորձում էր հանգստանալ, Գրիգոր Ա.-ն դիտողություն էր անում ու պահանջում շարունակել աշխատանքը:

Ապրիլի 5-ին Գրիգորը ծանրոց էր ստացել, որում քաղցրավենիք էր, ծխախոտ ու մեկ շիշ օղի: Նա հյուրասիրել է անձնակազմին ու այդ ընթացքում անձնակազմի ներկայությամբ իրեն «մայր» է հայհոյել՝ հյուրասիրությունից չօգտվելու համար: Ինքը չի պատասխանել: Գրիգոր Ա.-ն թխվածքաբլիթ է հյուրասիրել, ինքը հրաժարվել է վերցնել: Նա իրեն հանդիմանել է՝ մոր ուղարկած հյուրասիրությունն արհամարհելու համար: Նա երեք հատ ծխախոտ է տվել իրեն, ինքը վերցրել ու ծխել է:

Նույն օրը ինքը մոտեցել է ծառայակից Հակոբին ու ասել է, թե Գրիգորն իրեն նեղացնում է, ինքը նրա պահվածքից վիրավորված է: Հակոբը խոստացել է խոսել Գրիգորի հետ:

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ինքը մարտական հերթապահություն է իրականացրել Գրիգորի հետ: Նա մտել է վրան, ինքը մենակ է շարունակել հերթապահությունը: Մոտ կես ժամ անց ինքը մտել է վրան ու խնդրել է՝ որևէ մեկը դուրս գա իր հետ հերթապահության: Դուրս է եկել Ֆելիքս Հ.-ն: Նա քիչ է մնացել, շուտով նորից մտել է վրան, ինքը նորից մենակ է մնացել: Մոտ 40 րոպե անց ձայն է տվել, որ մեկնումեկը դուրս գա իր հետ հերթապահության: Իրեն ոչ ոք չի պատասխանել: Ինքը մտել է վրան ու տեսել է, որ բոլորը նստած են վառարանի մոտ: Խնդրել է, որ մեկնումեկն իրեն փոխարինի, որպեսզի ինքը մի քիչ տաքանա, բայց ոչ ոք դուրս չի եկել: Այդ ընթացքում Հակոբը զրուցել է Գրիգորի հետ, իրեն հայհոյելու հետ կապված պարզաբանում է պահանջել: Գրիգորն ասել է, թե իր մոր հասցեին հայհոյանքները տեղին էին, ինքը կարող է դրանց դիմաց պատասխան տալ: Ինքը նորից դուրս է եկել պարեկության, լսել է Հակոբի ձայնը, որն ասել է, թե առավոտյան կշարունակեն խոսակցությունը:

Ըստ Դավիթ Դ.-ի նախաքննական ցուցմունքի՝ Գրիգոր Ա.-ն «հեղինակություն է եղել, ամեն տեղ փորձել է իրեն ցույց տալ, նաև՝ մարտկոցի հրամանատարի հետ հարաբերություններում»: Հակոբը խելացի էր, նա թույլ չէր տալիս, որ իրեն նեղացնեն, այդ պատճառով էր ինքը դիմել նրա օգնությանը:

Այնուհետև Ֆելիքս Հ.-ն հերթապահել է իր հետ, իսկ Գրիգոր Ա.-ն գտնվում էր վրանում: Ինքը մի քանի անգամ մտել է վրան տաքանալու, բայց Գրիգորը չէր թողնում, պահանջում էր, որ ինքը մնա դրսում՝ մինչև իրեն փոխարինեն: Բայց ոչ ոք դուրս չի եկել փոխարինելու: Ժամը 2-ն անց 20-ի սահմաններում Գրիգորը դուրս է եկել հերթապահելու: Միասին գտնվել են վրանի ձախ կողմում: Գրիգորը կանգնած էր վրանի դիմաց՝ մոտ երկու մետր հեռավորությամբ , իսկ ինքը վրանի կողքին էր: Այդ ընթացքում Գրիգորը շարժ է նկատել հրանոթների կողմից, գոռալով՝ վազել է դեպի վրանի մուտքի դուռը: Ինքը լիցքավորել է ինքնաձիգը, դրել է կրակահերթի ռեժիմի վրա ու կրակել է հրանոթների ուղղությամբ: Իր տեսադաշտում ոչ ոք չկար: Հետո ինքը մտել է վրան ու տեսել է, որ վրանում գետնին վիրավոր ընկած է Սուրեն Ա .-ն, Ռոման Հ.-ն նրան օգնություն էր ցույց տալիս:

Մեկ այլ նախաքննական ցուցմունքում Դավիթ Դ.-ն հայտնել է, թե ինքնաձիգը դրել էր մենահատ կրակոցի ռեժիմի վրա: Ինքը կրակել է միայն հրանոթների ուղղությամբ: Մինչ այդ կրակոցներ են հնչել դրսից՝ դեպի վրանը, ապա վրանի ներսից՝ դեպի դուրս:

Դատարանում հարցերին պատասխանելով՝ ամբաստանյալ Դավիթ Դ.-ն հայտնել է, թե Գրիգորի վերջին խոսքը եղել է. «Եկավ», նա այդ բառն ասել ու շարժվել է դեպի վրանի մուտքը: Ում մասին է ասել, ինքը չի հասկացել:

Դավիթ Դ.-ն պնդել է, թե ինքը Գրիգոր Ա.-ին չի սպանել:

Ռոման Հ.-ն մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում նա պնդել է, թե իր ներկայությամբ Գրիգոր Ա.-ն Դավիթի արժանապատվությունը չի նվաստացրել, նրան չի ծաղրել:

Դեպքի վերաբերյալ Ռոման Հ.-ն հայտնել է, թե գտնվել է վրանի ներսում, արթնացել է աղմուկից: Տեսել է, որ Սուրեն Ա.-ն կանգնած է վառարանի դիմաց, դեմքով դեպի վրանի մուտքը՝ մուտքից շուրջ մեկուկես մետր հեռավորության վրա: Նկատել է, որ ինչ-որ մեկը վրանի նախամուտքից կրակոցներ է արձակել Սուրեն Ա.-ի ուղղությամբ, Սուրենն ընկել է, ինքն անմիջապես մոտեցել է նրան: Հակոբը գոռացել է, թե հարձակում է: Ինքը պաշտպանության անցնելու հրաման է արձակել: Անձնակազմը սկսել է դուրս գալ վրանից, զինվորներից մեկն իրեն ասել է, թե վրանի դիմաց մարդ է ընկած: Շրջել են մեջքի վրա ու տեսել են, որ Գրիգորն է: Զարկերակը ստուգել, տեսել է, որ մահացած է: Կրակոցների պահին դրսում են եղել Գրիգորն ու Դավիթը: Ինքը զրուցել է Դավիթի հետ, նա ցույց է տվել՝ ինչ դիրքում է եղել, որ ուղղությամբ է կրակել, նրա կրակոցների ուղղությունը համընկել է Գրիգորի դիակի գտնվելու վայրի հետ:Ինքը հասկացել է, որ Դավիթն է սպանել Գրիգորին, վերցրել է նրա ինքնաձիգը, հանել է պահեստատուփն ու զենքը լիցքաթափել է: Լույսը բացվելուց հետո Դավիթի մատնացույց արած տեղում հայտնաբերել է կրակված պարկուճներ…

Ֆելիքս Հ.-ն մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում նա պնդել է, թե ականատես չի եղել, որ Գրիգորը Դավիթին ծաղրի կամ նվաստացնի: Իր ներկայությամբ պատահել է, որ Գրիգորը Դավիթին անվանել է «Ռուկապաշտ», Դավիթը նրան ծիծաղելով է պատասխանել, ծառայակիցներից ոչ ոք դրա վրա չի ծիծաղել: Ինքն այդ դիմելաձևը կատակ է համարել:

Պատահել է, որ Գրիգորը նմանակել է Դավիթի բարակ ձայնը, բայց ինքը դա ևս որպես կատակ է դիտարկել, ոչ թե որպես վիրավորանք: Չի լսել, որ Գրիգորը Դավիթի հասցեին հայհոյի:

Ֆելիքս Հ.-ն հայտնել է, թե դեպքի պահին խառնված վիճակում վրան է մտել ու Սուրեն Ա.-ի ուղղությամբ կրակոցներ է արձակել Գրիգորը, հետո նա հետ-հետ է գնացել ու դուրս է եկել վրանից: Մի պահ կրակոցները դադարել են, հետո դրսում կրակոցներ են արձակվել՝ մուտքի դռնից դեպի աջ գտնվող հատվածից…

Սուրեն Ա.-ի սպանության մասն առանձին վարույթում է առանձնացվել: Այդ մասով նախաքննությունը շարունակվում է:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Դավիթ Դ.-ն դիտավորությամբ կրակոցներ է արձակել ու սպանել է Գրիգոր Ա.-ին:

Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դավիթ Դ.-ն դատապարտվել է 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 6-ից:

Ռոման Հ.-ն ու Ֆելիքս Հ.-ն մեղավոր են ճանաչվել մեղսագրված արարքի՝ իշխանության անգործության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել են 3-ական տարի ազատազրկման, նրանց նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նրանք ազատվել են պատժի կրումից:

Ռոմանի և Ֆելիքսի մասով վերաքննիչ բողոք չի բերվել:

Այս դատավճռի դեմ՝ Դավիթ Դ.-ի մասով, վերաքննիչ բողոքներ են բերել Դավիթ Դ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Խաչիկյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել է բեկանել դատավճիռը, Դավիթ Դ.-ին արդարացնել և ազատ արձակել կամ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը պահանջել է բեկանել անարդար ու անօրինական դատավճիռը, գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի պնդմամբ՝ տուժողին սպանողը Դավիթ Դ.-ն չի եղել, վերջինիս պետք է արդարացնել ու ազատ արձակել…

Վերաքննիչ դատարանում այս գործը քննվում է Ա. Նիկողոսյան, Ն. Հովակիմյան, Ս. Համբարձումյան կազմով:

Դատական այս նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Դավիթ Դ.-ն դիմել է դատարանին՝ խնդրելով նիստն անցկացնել իր, նույնիսկ՝ իր շահերի պաշտպանի բացակայությամբ: Կարևորն այն է, որ նիստը տեղի ունենա: Դատական նիստին ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Խաչիկյանը ներկայացավ և ասաց, որ նիստը կարող է շարունակվել իր պաշտպանյալի բացակայությամբ:

Բողոքաբերները նախորդ նիստերում արդեն ներկայացրել են վերաքննիչ բողոքները: Այս նիստում մեղադրող դատախազը առարկություններ ներկայացրեց բերված վերաքննիչ բողոքների դեմ:

Մեղադրողը նշեց, որ ի սկզբանե այս գործը հարուցվել էր երկու և ավելի անձանց սպանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով: Սակայն երբ փորձաքննությունների եզրակացություններով հաստատվել է, որ վրանի ներսում Սուրեն Ա.-ն Դավիթ Դ.-ի ինքնաձիգի կրակոցներից չի սպանվել, նրա մասն առանձնացվել, առանձին վարույթում է քննվում, իսկ Դավիթ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել վրեժի հողի վրա կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հովածի 1-ին մասով:

Ըստ մեղադրողի՝ մեղադրանքի փոփոխությունն էլ կողմերի մեջ կասկածներ է առաջացրել տուժող Գրիգոր Ա.-ի սպանությունը Դավիթի կողմից կատարված լինելու վերաբերյալ: Սակայն, ըստ մեղադրողի, գործով հիմնավորված է, որ ծառայության ընթացքում Գրիգոր Ա.-ն պարբերաբար ծաղրել ու նվաստացրել է Դավիթին, անվանել է «Ռուկապաշտ», նմանակել է նրա բարակ ձայնը, հայհոյել է նրան: Ի վերջո, վրեժի հողի վրա Դավիթ Դ.-ն կրակոցներ է արձակել ու դիտավորյալ սպանել Գրիգոր Ա.-ին:

Մեղադրողը պնդեց, որ սպանության շարժառիթը ոչ թե «հորինված է»՝ ինչպես իր բողոքում նշել է ամբաստանյալի շահերի պաշտպանը, այլ՝ հիմնավոր է, այն հաստատված է գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ: Մեղադրողը հիշատակեց, որ բողոքաբերները մյուս երկու ամբաստանյալների մասով չեն բողոքարկել մեղադրանքը՝ զինվորին ծաղրելու, նվաստացնելու պայմաններում իշխանության անգործություն դրսևորելու համար:

Մեղադրողն անհիմն գնահատեց բողոքաբերների պնդումները, թե Գրիգոր Ա.-ի դիակը սպանությունից հետո տեղափոխվել, դրվել է վրանի դիմաց: Ըստ մեղադրողի՝ տուժողի դիակը գտնվել է այնտեղ, որտեղ նա սպանվել էր: Այդ մասին իրենց ցուցմունքներում հայտնել են վկաները: Քրեական գործում առկա չէ մասնագետի որևէ եզրակացություն այն մասին, թե տուժողի դիակը սպանությունից հետո տեղաշարժվել, տեղափոխվել է այլ վայր: Գործով հաստատված է, որ դեպքի պահին դրսում են եղել միայն տուժող Գրիգորն ու ամբաստանյալ Դավիթը, մյուս զինծառայողները եղել են վրանում և դուրս են եկել կրակոցներից հետո:

Մեղադրողն ընդգծեց՝ դիվերսիոն հարձակման մասին կեղծ տեղեկություն տարածողը եղել է հենց Դավիթ Դ.-ն, նա այդ տեղեկությունը տարածել է՝ իր կատարած սպանությունը քողարկելու և կոծկելու նպատակով: Այդ նպատակով է նա գոռացել, թե խշշոց է լսել և այլն: Դեպքից հետո այդ տարածքում աշխատել են հետախույզները, նրանք որևէ ոտնահետք, դիվերսիոն ներթափանցման որևէ նշան չեն հայտնաբերել:

Մեղադրողը նշեց՝ Դավիթ Դ.-ն տուժողին դիտավորյալ է սպանել, նա չի գտվել անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Անհիմն է նաև բողոքաբերների դատողությունը՝ մարտական հերթապահության մեջ գտնվողի կողմից կատարված իրավաչափ գործողությունների վերաբերյալ: Դեպքի վայրը հակառակորդի հետ անմիջական շփման գոտի չի եղել, հատուկ կահավորում չի ունեցել…

Մեղադրողն ընդգծեց՝ վերաքննիչ բողոքները անհիմն են, առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավոր, պատճառաբանված և օրինական դատական ակտ, այն պետք է թողնել անփոփոխ:

Մեղադրողի առարկությունների վերաբերյալ իր առարկությունները բավական զգացմունքային ձևով արտահայտեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը: Նա հայտարարեց, թե մեղադրողի «ներկայացրած պատկերը կեղծ է կամ բացահայտ սուտ»: Առաջադրված մեղադրանքը և կայացված դատավճիռը Ռ. Մարտիրոսյանն անվանեց ոչ թե «հորինվածք», այլ՝ «համակարգային հանցագործություն՝ դատաիրավական բանդայի կողմից կատարված»: Եվ շեշտեց, թե սույնով հաղորդում է տալիս հանցագործության մասին: Նմանատիպ հաղորդումներ Ռ. Մարտիրոսյանը գործի քննության ընթացքում մեկ անգամ չէ, որ տվել է, ՀՔԾ-ում քննություն է կատարվել այդ հաղորդումներով:

Ռ. Մարտիրոսյանը շեշտեց, որ այս գործով չկա գոնե մեկ անձ, որ տեսած լինի՝ ինչպես է Դավիթը սպանում Գրիգորին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի համոզմամբ՝ նախաքննական մարմնի «ապօրինությունների պատճառով անմեղ Դավիթ Դ.-ն 4,5 տարի անազատության մեջ է չկատարած արարքի համար… Մենք ցավում ենք, որ Գրիգոր Ա.-ն սպանվել է, բայց ցավում ենք նաև, որ անմեղ երիտասարդը՝ Դավիթը, տարիներով նստած է ինչ-որ մեկի ենթադրությունների հիման վրա…»:

Ըստ Ռ Մարտիրոսյանի՝ այս գործը միանգամայն ապօրինաբար են բաժանել երկու մասի, անհիմն կերպով են Սուրեն Ա.-ի սպանության մասն առանձնացրել առանձին վարույթում: Ռ. Մարտիրոսյանը պնդեց՝ կատարվել է մեկ հանցագործություն՝ նույն օրը, նույն ժամին, նույն րոպեներին՝ վայրկյանների ընթացքում: Երկու զինվոր է սպանվել: Եվ «նախաքննական մարմինը՝ միայն իրեն հայտնի տրամաբանությամբ, որոշել է, որ երկու տարբերակ է գործել… հեքիաթային զուգադիպությամբ երկու զինվոր երկու տարբեր դրդապատճառներով նույն վայրում սպանվել է…»:

Ըստ Ռ. Մարտիրոսյանի՝ ակնհայտ է, որ Գրիգորի դիակը տեղափոխված է, նա վրանի դիմաց ոչ թե ընկած էր, այլ՝ «սիրուն, ակուրատնի դրված էր…»:

Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ վկաների նախաքննական ցուցմունքները կորզել են խորթ մեթոդներով, ինքը հաղորդում է ներկայացրել դրա վերաբերյալ, ՀՔԾ-ում քննություն է կատարվել ու ոչինչ չի բացահայտվել…

Ռ. Մարտիրոսյանը այդպես էլ չանսաց դատավորների հորդորներին՝ մեղադրողի առարկությունների վերաբերյալ կարճ հայտարարություն անելու վերաբերյալ, նա շարունակեց իր երկար, զգացմունքային ելույթը, մինչև որ դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին:

Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին