Русский
Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян Российская теннисистка Алина Чараева будет представлять Армению

«Ռուկապաշտ անվանելը ծա՞ղր է, թե՞ կատակ». նույն դիրքում երկու զինվորի սպանության գործը՝ երկփեղկված

Право

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Դավիթ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:


Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ: Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալները երեքն էին՝ Դավիթ Դ.-ն, Ռոման Հ.-ն և Ֆելիքս Հ.-ն:

Ժամկետային զինծառայող Դավիթ Դ.-ին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:


Դեպքը, ցավոք, տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի օրերին՝ 2016 թվականի ապրիլի 6-ին:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային Դավիթ Դ.-ն ծառայության նշանակված լինելով հրետանու կրակային դիրքում և դեպքի օրը, ժամը 2-ն անց 30-ի սահմաններում որպես դիտորդ հերթապահություն իրականացնելով՝ համածառայակից Գրիգոր Ա.-ի կողմից նախորդ օրն իր հասցեին հայհոյանք հնչեցնելու, ինչպես նաև համատեղ ծառայության ընթացքում պարբերաբար իրեն ծաղրելու պատճառով իրեն ամրակցված ինքնաձիգից սպանելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել և սպանել Գրիգոր Ա.-ին:

Ռոման Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ լինելով մարտկոցի հրամանատար, կոչումով՝ կապիտան, իր ենթակայության տակ գտնվող մարտկոցում Գրիգոր Ա.-ի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Դ.-ին պարբերաբար նվաստացնելու, ծաղրուծանակի ենթարկելու դեպքերի մասին իմանալով՝ դրսևորել է իշխանության անգործություն, սահմանված կարգով չի հաշվառել դրանք, իր վերադասին և իրավապահ մարմիններին չի զեկուցել այդ դեպքերի մասին՝ էական վնաս պատճառելով զինվորական ծառայության բնականոն ընթացքին ու սահմանված կարգին:

Ֆելիքս Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով հաշվարկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, իր ենթակայության տակ գտնվող հաշվարկի զինծառայող, շարքային Գրիգոր Ա.-ի կողմից մարտ ամսվա սկզբից իր ծառայակից Դավիթ Դ.-ի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, պարբերաբար նրան ծաղրուծանակի ենթարկելու դեպքերի մասին իմանալով՝ դրսևորել է իշխանության անգործություն, դրանց մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:

Ռոման Հ.-ին ու Ֆելիքս Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 375 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտ ամսվա ընթացքում շարքային Գրիգոր Ա.-ն գրեթե ամեն օր ծառայակիցների ներկայությամբ ծաղրուծանակի է ենթարկել ծառայակից, շարքային Դավիթ Դ.-ին, նրան դիմել է «Ռուկապաշտ» մականունով, ծաղրել է նրան ձայնի բարակության պատճառով և այլևայլ առիթներով:

Դատարանում Դավիթ Դ.-ն մեղսագրված արարքի՝ դիտավորյալ սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Դավիթ Դ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, թե տուժող Գրիգոր Ա.-ն, իմանալով, որ ինքը զբաղվել է մարտարվեստով, ծառայակիցների ներկայությամբ պարբերաբար ծաղրել է իրեն, անվանել է «Ռուկապաշտ»: Նա իրեն ծաղրել է նաև իր բարակ ձայնի պատճառով, ասել է, թե կնոջ պես է խոսում: Նրա ծաղրուծանակի պատճառով ծառայակիցները ծիծաղել են իր վրա: Այդպես եղել է գրեթե ամեն օր, նույնիսկ՝ օրը մի քանի անգամ, հիմնականում՝ ազատ ժամերին, երբ անձնակազմը հավաքված էր լինում մի տեղ: Գրիգոր Ա.-ն իրեն ծաղրել է նաև կապիտան Ռոման Հ.-ի ներկայությամբ, ծառայակիցները նորից ծիծաղել են իր վրա, բայց կապիտանը դիտողություն չի արել: Ինքը չի փորձել սաստել Գրիգորին, քանի որ նա «ճարպիկ էր, աշխույժ», ինքը խոսքի մեջ չէր կարող նրան հասնել, ինքը նույնիսկ չի զգուշացրել, որ իր հետ նման կատակներ չանի: Բայց իր ինքնասիրությունը խոր վիրավորվում էր, ինքն էլ փորձում էր արհամարհել…

2016 թ. ապրիլի սկզբին իրենք ինժեներական աշխատանքներ էին կատարում: Հիմնականում նման աշխատանքները կատարում էր ինքը, իսկ երբ փորձում էր հանգստանալ, Գրիգոր Ա.-ն դիտողություն էր անում ու պահանջում շարունակել աշխատանքը:

Ապրիլի 5-ին Գրիգորը ծանրոց էր ստացել, որում քաղցրավենիք էր, ծխախոտ ու մեկ շիշ օղի: Նա հյուրասիրել է անձնակազմին ու այդ ընթացքում անձնակազմի ներկայությամբ իրեն «մայր» է հայհոյել՝ հյուրասիրությունից չօգտվելու համար: Ինքը չի պատասխանել: Գրիգոր Ա.-ն թխվածքաբլիթ է հյուրասիրել, ինքը հրաժարվել է վերցնել: Նա իրեն հանդիմանել է՝ մոր ուղարկած հյուրասիրությունն արհամարհելու համար: Նա երեք հատ ծխախոտ է տվել իրեն, ինքը վերցրել ու ծխել է:

Նույն օրը ինքը մոտեցել է ծառայակից Հակոբին ու ասել է, թե Գրիգորն իրեն նեղացնում է, ինքը նրա պահվածքից վիրավորված է: Հակոբը խոստացել է խոսել Գրիգորի հետ:

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ինքը մարտական հերթապահություն է իրականացրել Գրիգորի հետ: Նա մտել է վրան, ինքը մենակ է շարունակել հերթապահությունը: Մոտ կես ժամ անց ինքը մտել է վրան ու խնդրել է՝ որևէ մեկը դուրս գա իր հետ հերթապահության: Դուրս է եկել Ֆելիքս Հ.-ն: Նա քիչ է մնացել, շուտով նորից մտել է վրան, ինքը նորից մենակ է մնացել: Մոտ 40 րոպե անց ձայն է տվել, որ մեկնումեկը դուրս գա իր հետ հերթապահության: Իրեն ոչ ոք չի պատասխանել: Ինքը մտել է վրան ու տեսել է, որ բոլորը նստած են վառարանի մոտ: Խնդրել է, որ մեկնումեկն իրեն փոխարինի, որպեսզի ինքը մի քիչ տաքանա, բայց ոչ ոք դուրս չի եկել: Այդ ընթացքում Հակոբը զրուցել է Գրիգորի հետ, իրեն հայհոյելու հետ կապված պարզաբանում է պահանջել: Գրիգորն ասել է, թե իր մոր հասցեին հայհոյանքները տեղին էին, ինքը կարող է դրանց դիմաց պատասխան տալ: Ինքը նորից դուրս է եկել պարեկության, լսել է Հակոբի ձայնը, որն ասել է, թե առավոտյան կշարունակեն խոսակցությունը:

Ըստ Դավիթ Դ.-ի նախաքննական ցուցմունքի՝ Գրիգոր Ա.-ն «հեղինակություն է եղել, ամեն տեղ փորձել է իրեն ցույց տալ, նաև՝ մարտկոցի հրամանատարի հետ հարաբերություններում»: Հակոբը խելացի էր, նա թույլ չէր տալիս, որ իրեն նեղացնեն, այդ պատճառով էր ինքը դիմել նրա օգնությանը:

Այնուհետև Ֆելիքս Հ.-ն հերթապահել է իր հետ, իսկ Գրիգոր Ա.-ն գտնվում էր վրանում: Ինքը մի քանի անգամ մտել է վրան տաքանալու, բայց Գրիգորը չէր թողնում, պահանջում էր, որ ինքը մնա դրսում՝ մինչև իրեն փոխարինեն: Բայց ոչ ոք դուրս չի եկել փոխարինելու: Ժամը 2-ն անց 20-ի սահմաններում Գրիգորը դուրս է եկել հերթապահելու: Միասին գտնվել են վրանի ձախ կողմում: Գրիգորը կանգնած էր վրանի դիմաց՝ մոտ երկու մետր հեռավորությամբ , իսկ ինքը վրանի կողքին էր: Այդ ընթացքում Գրիգորը շարժ է նկատել հրանոթների կողմից, գոռալով՝ վազել է դեպի վրանի մուտքի դուռը: Ինքը լիցքավորել է ինքնաձիգը, դրել է կրակահերթի ռեժիմի վրա ու կրակել է հրանոթների ուղղությամբ: Իր տեսադաշտում ոչ ոք չկար: Հետո ինքը մտել է վրան ու տեսել է, որ վրանում գետնին վիրավոր ընկած է Սուրեն Ա .-ն, Ռոման Հ.-ն նրան օգնություն էր ցույց տալիս:

Մեկ այլ նախաքննական ցուցմունքում Դավիթ Դ.-ն հայտնել է, թե ինքնաձիգը դրել էր մենահատ կրակոցի ռեժիմի վրա: Ինքը կրակել է միայն հրանոթների ուղղությամբ: Մինչ այդ կրակոցներ են հնչել դրսից՝ դեպի վրանը, ապա վրանի ներսից՝ դեպի դուրս:

Դատարանում հարցերին պատասխանելով՝ ամբաստանյալ Դավիթ Դ.-ն հայտնել է, թե Գրիգորի վերջին խոսքը եղել է. «Եկավ», նա այդ բառն ասել ու շարժվել է դեպի վրանի մուտքը: Ում մասին է ասել, ինքը չի հասկացել:

Դավիթ Դ.-ն պնդել է, թե ինքը Գրիգոր Ա.-ին չի սպանել:

Ռոման Հ.-ն մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում նա պնդել է, թե իր ներկայությամբ Գրիգոր Ա.-ն Դավիթի արժանապատվությունը չի նվաստացրել, նրան չի ծաղրել:

Դեպքի վերաբերյալ Ռոման Հ.-ն հայտնել է, թե գտնվել է վրանի ներսում, արթնացել է աղմուկից: Տեսել է, որ Սուրեն Ա.-ն կանգնած է վառարանի դիմաց, դեմքով դեպի վրանի մուտքը՝ մուտքից շուրջ մեկուկես մետր հեռավորության վրա: Նկատել է, որ ինչ-որ մեկը վրանի նախամուտքից կրակոցներ է արձակել Սուրեն Ա.-ի ուղղությամբ, Սուրենն ընկել է, ինքն անմիջապես մոտեցել է նրան: Հակոբը գոռացել է, թե հարձակում է: Ինքը պաշտպանության անցնելու հրաման է արձակել: Անձնակազմը սկսել է դուրս գալ վրանից, զինվորներից մեկն իրեն ասել է, թե վրանի դիմաց մարդ է ընկած: Շրջել են մեջքի վրա ու տեսել են, որ Գրիգորն է: Զարկերակը ստուգել, տեսել է, որ մահացած է: Կրակոցների պահին դրսում են եղել Գրիգորն ու Դավիթը: Ինքը զրուցել է Դավիթի հետ, նա ցույց է տվել՝ ինչ դիրքում է եղել, որ ուղղությամբ է կրակել, նրա կրակոցների ուղղությունը համընկել է Գրիգորի դիակի գտնվելու վայրի հետ:Ինքը հասկացել է, որ Դավիթն է սպանել Գրիգորին, վերցրել է նրա ինքնաձիգը, հանել է պահեստատուփն ու զենքը լիցքաթափել է: Լույսը բացվելուց հետո Դավիթի մատնացույց արած տեղում հայտնաբերել է կրակված պարկուճներ…

Ֆելիքս Հ.-ն մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում նա պնդել է, թե ականատես չի եղել, որ Գրիգորը Դավիթին ծաղրի կամ նվաստացնի: Իր ներկայությամբ պատահել է, որ Գրիգորը Դավիթին անվանել է «Ռուկապաշտ», Դավիթը նրան ծիծաղելով է պատասխանել, ծառայակիցներից ոչ ոք դրա վրա չի ծիծաղել: Ինքն այդ դիմելաձևը կատակ է համարել:

Պատահել է, որ Գրիգորը նմանակել է Դավիթի բարակ ձայնը, բայց ինքը դա ևս որպես կատակ է դիտարկել, ոչ թե որպես վիրավորանք: Չի լսել, որ Գրիգորը Դավիթի հասցեին հայհոյի:

Ֆելիքս Հ.-ն հայտնել է, թե դեպքի պահին խառնված վիճակում վրան է մտել ու Սուրեն Ա.-ի ուղղությամբ կրակոցներ է արձակել Գրիգորը, հետո նա հետ-հետ է գնացել ու դուրս է եկել վրանից: Մի պահ կրակոցները դադարել են, հետո դրսում կրակոցներ են արձակվել՝ մուտքի դռնից դեպի աջ գտնվող հատվածից…

Սուրեն Ա.-ի սպանության մասն առանձին վարույթում է առանձնացվել: Այդ մասով նախաքննությունը շարունակվում է:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Դավիթ Դ.-ն դիտավորությամբ կրակոցներ է արձակել ու սպանել է Գրիգոր Ա.-ին:

Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դավիթ Դ.-ն դատապարտվել է 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 6-ից:

Ռոման Հ.-ն ու Ֆելիքս Հ.-ն մեղավոր են ճանաչվել մեղսագրված արարքի՝ իշխանության անգործության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել են 3-ական տարի ազատազրկման, նրանց նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նրանք ազատվել են պատժի կրումից:

Ռոմանի և Ֆելիքսի մասով վերաքննիչ բողոք չի բերվել:

Այս դատավճռի դեմ՝ Դավիթ Դ.-ի մասով, վերաքննիչ բողոքներ են բերել Դավիթ Դ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Խաչիկյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել է բեկանել դատավճիռը, Դավիթ Դ.-ին արդարացնել և ազատ արձակել կամ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը պահանջել է բեկանել անարդար ու անօրինական դատավճիռը, գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի պնդմամբ՝ տուժողին սպանողը Դավիթ Դ.-ն չի եղել, վերջինիս պետք է արդարացնել ու ազատ արձակել…

Վերաքննիչ դատարանում այս գործը քննվում է Ա. Նիկողոսյան, Ն. Հովակիմյան, Ս. Համբարձումյան կազմով:

Դատական այս նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Դավիթ Դ.-ն դիմել է դատարանին՝ խնդրելով նիստն անցկացնել իր, նույնիսկ՝ իր շահերի պաշտպանի բացակայությամբ: Կարևորն այն է, որ նիստը տեղի ունենա: Դատական նիստին ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Խաչիկյանը ներկայացավ և ասաց, որ նիստը կարող է շարունակվել իր պաշտպանյալի բացակայությամբ:

Բողոքաբերները նախորդ նիստերում արդեն ներկայացրել են վերաքննիչ բողոքները: Այս նիստում մեղադրող դատախազը առարկություններ ներկայացրեց բերված վերաքննիչ բողոքների դեմ:

Մեղադրողը նշեց, որ ի սկզբանե այս գործը հարուցվել էր երկու և ավելի անձանց սպանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով: Սակայն երբ փորձաքննությունների եզրակացություններով հաստատվել է, որ վրանի ներսում Սուրեն Ա.-ն Դավիթ Դ.-ի ինքնաձիգի կրակոցներից չի սպանվել, նրա մասն առանձնացվել, առանձին վարույթում է քննվում, իսկ Դավիթ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել վրեժի հողի վրա կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հովածի 1-ին մասով:

Ըստ մեղադրողի՝ մեղադրանքի փոփոխությունն էլ կողմերի մեջ կասկածներ է առաջացրել տուժող Գրիգոր Ա.-ի սպանությունը Դավիթի կողմից կատարված լինելու վերաբերյալ: Սակայն, ըստ մեղադրողի, գործով հիմնավորված է, որ ծառայության ընթացքում Գրիգոր Ա.-ն պարբերաբար ծաղրել ու նվաստացրել է Դավիթին, անվանել է «Ռուկապաշտ», նմանակել է նրա բարակ ձայնը, հայհոյել է նրան: Ի վերջո, վրեժի հողի վրա Դավիթ Դ.-ն կրակոցներ է արձակել ու դիտավորյալ սպանել Գրիգոր Ա.-ին:

Մեղադրողը պնդեց, որ սպանության շարժառիթը ոչ թե «հորինված է»՝ ինչպես իր բողոքում նշել է ամբաստանյալի շահերի պաշտպանը, այլ՝ հիմնավոր է, այն հաստատված է գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ: Մեղադրողը հիշատակեց, որ բողոքաբերները մյուս երկու ամբաստանյալների մասով չեն բողոքարկել մեղադրանքը՝ զինվորին ծաղրելու, նվաստացնելու պայմաններում իշխանության անգործություն դրսևորելու համար:

Մեղադրողն անհիմն գնահատեց բողոքաբերների պնդումները, թե Գրիգոր Ա.-ի դիակը սպանությունից հետո տեղափոխվել, դրվել է վրանի դիմաց: Ըստ մեղադրողի՝ տուժողի դիակը գտնվել է այնտեղ, որտեղ նա սպանվել էր: Այդ մասին իրենց ցուցմունքներում հայտնել են վկաները: Քրեական գործում առկա չէ մասնագետի որևէ եզրակացություն այն մասին, թե տուժողի դիակը սպանությունից հետո տեղաշարժվել, տեղափոխվել է այլ վայր: Գործով հաստատված է, որ դեպքի պահին դրսում են եղել միայն տուժող Գրիգորն ու ամբաստանյալ Դավիթը, մյուս զինծառայողները եղել են վրանում և դուրս են եկել կրակոցներից հետո:

Մեղադրողն ընդգծեց՝ դիվերսիոն հարձակման մասին կեղծ տեղեկություն տարածողը եղել է հենց Դավիթ Դ.-ն, նա այդ տեղեկությունը տարածել է՝ իր կատարած սպանությունը քողարկելու և կոծկելու նպատակով: Այդ նպատակով է նա գոռացել, թե խշշոց է լսել և այլն: Դեպքից հետո այդ տարածքում աշխատել են հետախույզները, նրանք որևէ ոտնահետք, դիվերսիոն ներթափանցման որևէ նշան չեն հայտնաբերել:

Մեղադրողը նշեց՝ Դավիթ Դ.-ն տուժողին դիտավորյալ է սպանել, նա չի գտվել անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Անհիմն է նաև բողոքաբերների դատողությունը՝ մարտական հերթապահության մեջ գտնվողի կողմից կատարված իրավաչափ գործողությունների վերաբերյալ: Դեպքի վայրը հակառակորդի հետ անմիջական շփման գոտի չի եղել, հատուկ կահավորում չի ունեցել…

Մեղադրողն ընդգծեց՝ վերաքննիչ բողոքները անհիմն են, առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավոր, պատճառաբանված և օրինական դատական ակտ, այն պետք է թողնել անփոփոխ:

Մեղադրողի առարկությունների վերաբերյալ իր առարկությունները բավական զգացմունքային ձևով արտահայտեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը: Նա հայտարարեց, թե մեղադրողի «ներկայացրած պատկերը կեղծ է կամ բացահայտ սուտ»: Առաջադրված մեղադրանքը և կայացված դատավճիռը Ռ. Մարտիրոսյանն անվանեց ոչ թե «հորինվածք», այլ՝ «համակարգային հանցագործություն՝ դատաիրավական բանդայի կողմից կատարված»: Եվ շեշտեց, թե սույնով հաղորդում է տալիս հանցագործության մասին: Նմանատիպ հաղորդումներ Ռ. Մարտիրոսյանը գործի քննության ընթացքում մեկ անգամ չէ, որ տվել է, ՀՔԾ-ում քննություն է կատարվել այդ հաղորդումներով:

Ռ. Մարտիրոսյանը շեշտեց, որ այս գործով չկա գոնե մեկ անձ, որ տեսած լինի՝ ինչպես է Դավիթը սպանում Գրիգորին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի համոզմամբ՝ նախաքննական մարմնի «ապօրինությունների պատճառով անմեղ Դավիթ Դ.-ն 4,5 տարի անազատության մեջ է չկատարած արարքի համար… Մենք ցավում ենք, որ Գրիգոր Ա.-ն սպանվել է, բայց ցավում ենք նաև, որ անմեղ երիտասարդը՝ Դավիթը, տարիներով նստած է ինչ-որ մեկի ենթադրությունների հիման վրա…»:

Ըստ Ռ Մարտիրոսյանի՝ այս գործը միանգամայն ապօրինաբար են բաժանել երկու մասի, անհիմն կերպով են Սուրեն Ա.-ի սպանության մասն առանձնացրել առանձին վարույթում: Ռ. Մարտիրոսյանը պնդեց՝ կատարվել է մեկ հանցագործություն՝ նույն օրը, նույն ժամին, նույն րոպեներին՝ վայրկյանների ընթացքում: Երկու զինվոր է սպանվել: Եվ «նախաքննական մարմինը՝ միայն իրեն հայտնի տրամաբանությամբ, որոշել է, որ երկու տարբերակ է գործել… հեքիաթային զուգադիպությամբ երկու զինվոր երկու տարբեր դրդապատճառներով նույն վայրում սպանվել է…»:

Ըստ Ռ. Մարտիրոսյանի՝ ակնհայտ է, որ Գրիգորի դիակը տեղափոխված է, նա վրանի դիմաց ոչ թե ընկած էր, այլ՝ «սիրուն, ակուրատնի դրված էր…»:

Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ վկաների նախաքննական ցուցմունքները կորզել են խորթ մեթոդներով, ինքը հաղորդում է ներկայացրել դրա վերաբերյալ, ՀՔԾ-ում քննություն է կատարվել ու ոչինչ չի բացահայտվել…

Ռ. Մարտիրոսյանը այդպես էլ չանսաց դատավորների հորդորներին՝ մեղադրողի առարկությունների վերաբերյալ կարճ հայտարարություն անելու վերաբերյալ, նա շարունակեց իր երկար, զգացմունքային ելույթը, մինչև որ դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы