Հայերեն
Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան 

Միջազգային վեկտորների ուղղությունները՝ մեկ կետում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրիայի ապագան այսուհետ որոշվելու է ընդդիմության կողմից, որի քայլերի արդյունքում էլ Բաշար ալ Ասադը հրաժարական տվեց։ Բայց քանի որ Սիրիան շատ դժվարին վիճակում է, ապա նրանք արտաքին ուժերի աջակցության կարիքն ունեն՝ լինի ֆինանսական ու այլ օգնության, թե ներդրումների կամ անվտանգության երաշխիքների տեսքով։ Բայց խնդիրն այն է, որ յուրաքանչյուր միջազգային խաղացող իր առանձին ու յուրահատուկ առաջնահերթություններն ունի Սիրիայի մասով։ Որոշ ուժեր ցանկանում են ապառազմականացնել այն, որոշ ուժեր՝ ժողովրդավարացնել, իսկ մյուսները՝ ավելի կանխատեսելի դարձնել՝ հատկապես վախեր ունենալով, որ «Իսլամական պետություն» անունը կրող ահաբեկչական կազմակերպությունը կարող է ուղղակի վերածնվել և տարածել իր շոշափուկները։

Առաջնահերթ սկսենք Թուրքիայի դիրքորոշումից։ Այս երկրում է գտնվում ավելի քան 3,2 մլն սիրիացի փախստական։ Եվ Սիրիայում ապստամբ ուժերի կողմից իշխանությունը վերցնելուց հետո մեծ թվով սիրիացի փախստականներ, ողջունելով Ասադի իշխանության տապալումը, ուղղակի ցանկանում են վերադառնալ իրենց հայրենի երկիր։ Փորձագետների գնահատականներով, փախստականների մոտավորապես կեսի համար հնարավորություն կա վերադառնալու Սիրիա։ Սակայն նախատեսվում է առաջին հերթին երիտասարդներին հետ ուղարկել, տեսնել, թե ինչ է կատարվում, ինչպես են ադապտացվում նոր իրավիճակին, ապա նրանց կարող է հետևել ընտանիքների վերադարձը։ Թուրքական տեղական իշխանությունները խոստանում են նաև օգնություն տրամադրել փախստականներին տեղափոխելու հարցում՝ որոշակի ֆինանսական աջակցության և տրանսպորտային միջոցների տեսքով։ Թերևս Թուրքիայում հաշվի են առնում, որ փախստականների հեռանալուց հետո կթուլանա այդ շրջաններում նրանց առկայությամբ պայմանավորված տնտեսական ճնշումը։

Փաստացի, Անկարայի առաջնահերթ նպատակը նախ փախստականներին հետ ուղարկելն է։ Բայց դրա հետ մեկտեղ առկա է նաև արտաքին քաղաքական ու ռազմական նպատակադրում, այն է՝ բոլոր հնարավոր միջոցներով թուլացնել քրդական խմբավորումներին։ Թուրքիան վտանգ է զգում քրդերից՝ հաշվի առնելով, որ հենց իր տարածքում է կենտրոնացած ամենամեծ քանակությամբ քրդական բնակչությունը, իսկ քրդական տարբեր կազմակերպություններ (հատկապես Քրդական աշխատավորական կուսակցությունը) ամենակտիվը պայքարում են թուրքական ուժերի դեմ։ Սիրիայում էլ քրդական ռազմական խմբավորումներ են գործում, որոնց զինվածության ապահովման և մարզելու տեսանկյունից կոնկրետ աջակցություն է տրամադրում ԱՄՆ-ը, որը այն հիմնականում պայմանավորում է «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությամբ։ Բայց Էրդողանը Սիրիայի քրդական զինված խմբավորումներն անվանում է ահաբեկչական և, փորձելով օգտվել այն նպաստավոր իրավիճակից, որ Սիրիան գտնվում է անցումային փուլում, ձգտում է, որքան հնարավոր է, թուլացնել քրդերին, որոնց վերահսկողության տակ է շարունակում մնալ Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածը։ Անկարայում հաշվի են առնում, որ Սիրիայի քրդերի հաջողությունը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ նաև Թուրքիայի ու Իրաքի քրդերի ակտիվացման համար։ Դրա համար էլ այս փուլում Թուրքիայի կողմից հարվածների թիրախ են դառնում կոնկրետ քրդական կենտրոնները։

Իսրայելը նույնպես հարվածներ է հասցնում Սիրիային, բայց ոչ թե քրդերին, այլ Ասադի իշխանության թողած զինապահեստներին, որպեսզի դրանցում պահվող զենքը հանկարծ իրենց դեմ չօգտագործվի։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անգամ զգուշացրեց Սիրիայում իշխանության եկած ընդդիմադիր խմբավորմանը, որ նրանք չփորձեն օգնել Իրանին։ Մյուս կողմից էլ՝ Իսրայելը հանդես է գալիս քրդերին պաշտպանելու դիրքերից, որպեսզի զսպվեն Թուրքիայի աճող հավակնությունները։

Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա նրանք պահանջում են, որ պահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Արաբական երկրները հիմնականում ողջունում են Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումը, սակայն խորքային առումով նրանցից որոշները կոնկրետ անհանգստացած են, քանի որ Սիրիայում ապստամբության արմատները հասնում են մինչև «Արաբական գարուն»։ 2011 թվականին սկսված «Արաբական գարնան» բողոքի ալիքի արդյունքում էր, որ մի շարք արաբական երկրներում փոխվեց իշխանությունը։ Ուստի, պատահական չէ, որ հատկապես Պարսից ծոցի միապետություններին դուր չի գալիս Սիրիայում տեղի ունեցածը, քանի որ նրանք վտանգ են տեսնում այդպիսի շարժումների մեջ՝ իրենց իշխանության պահպանման տեսանկյունից։ Ավելին, Պարսից ծոցի արաբական երկրները նյարդայնացած են նաև այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը փոխել է իր դիրքորոշումը Սիրիայում իշխանությունը վերցրած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման նկատմամբ։ ԱՄՆ պաշտոնյաներն այս խմբավորմանը, որին մի ժամանակ ահաբեկչական էին համարում, արդեն խորհուրդ են տալիս աջակցել Սիրիայում ներառական կառավարության ձևավորմանը:

Ինչ վերաբերում է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի ընդհանուր դիրքորոշմանը, ապա Վաշինգտոնը փորձում է իր դաշնակից Թուրքիայի միջոցով ազդել իրավիճակի վրա։ Դրա համար էլ վերջերս Անկարա ժամանեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ թուրքական իշխանությունների հետ քննարկելու Սիրիայում կայունության հաստատման ուղիները։ Ընդ որում, ԱՄՆ-ը շահագրգռված է իր զորքերի անվտանգությամբ, որոնք տեղակայված են Սիրիայի հարավում գտնվող բազայի տարածքում՝ հաշվի առնելով, որ իսլամիստական խմբավորումների կողմից այն կարող է թիրախավորվել։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը մտահոգված է, որ հանկարծ պայմաններ չստեղծվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերածնման համար։ Խնդիրն այն է, որ «Իսլամական պետության» մոտ 10 հազար մարտիկ գտնվում է սիրիական՝ առավելապես քրդական բանտերում։ Վաշինգտոնը ձգտում է, որ այդ մարտիկները մնան բանտերում և դուրս չգան։ Եվ այս հանգամանքն ուշագրավ է հատկապես այն համատեքստում, որ «Հայաթ Թահրիր ալՇամ» խմբավորման ներկայացուցիչները Սիրիայի տարբեր քաղաքներում իշխանությունը վերցնելուց հետո ազատ էին արձակում բանտերում պահվող մարդկանց, իսկ նրանց մեջ կան նաև ահաբեկչական ծայրահեղական խմբավորումների անդամներ։

Մյուս կողմից էլ՝ Սիրիայում իր ազդեցության պահպանման համար ԱՄՆ-ի համար կարևոր է, որ այդ երկրում նոր իշխանության ձևավորման գործում մեծ մասնակցություն ունենան քրդերը, որոնց գործոնը կարող է պետք եղած դեպքում խաղարկվել Թուրքիայի աճող դերակատարությանը հակազդելու հարցում։ Սիրիայում ԱՄՆ-ի ազդեցության պահպանման հարցը կարևոր է նաև տարածաշրջանային գործընթացների վրա ներազդեցության տեսանկյունից, քանի որ հարևան Իրաքում ցանկություն կա դուրս հանելու ամերիկյան ավելի քան 2000 զինվորներին։

Իսկ ինչ վերաբերում է Եվրոպայի ներգրավվածությանը սիրիական հակամարտության մեջ, ապա եվրոպական երկրները ներկայիս փուլում ավելի շատ կենտրոնացած են Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա՝ մանավանդ անհանգստացած լինելով, որ հունվարից արդեն ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման արդյունքում Կիևին օգնելու ամբողջ ծանրությունը կարող է ընկնել իրենց վրա։ Ուստի, այս պայմաններում Մերձավոր Արևելքի տարածաշրջանն ընդգրկող տարածքում տեղի ունեցող գործընթացները եվրոպական համայնքի համար դուրս են գալիս առաջնահերթության շրջանակներից։

Այդուամենայնիվ, Սիրիայում իշխանափոխության պայմաններում յուրահատուկ իրավիճակ է ստեղծվում մի շարք եվրոպական երկրների համար, քանի որ քաղաքացիական պատերազմի հետևանքով նրանք ընդունել են հազարավոր սիրիացի փախստականների։ Ու հիմա հարց է ծագում՝ պե՞տք է, արդյոք, իրավիճակի կարգավորումից հետո նրանց հետ ուղարկել, թե՞ ոչ։ Որոշ եվրոպական քաղաքական գործիչներ, հաշվի առնելով միգրանտների ու փախստականների հոսքից եվրոպացիների աճող դժգոհությունը, պնդում են, որ սիրիացիներին պետք է ուղարկել իրենց երկիր։ Բայց, ընդհանուր առմամբ, Եվրոպայում սպասողական իրավիճակ է Սիրիայի հետ կապված։ Օրինակ՝ Գերմանիան, որն ընդունել է եվրոպական երկրներից ամենամեծ թվով սիրիացի փախստականներին՝ մոտ մեկ միլիոն, դեռևս չի շտապում այդ մարդկանց հետ ուղարկելու հարցում՝ չնայած գերմանական կառավարությունը հայտարարում է, թե ցանկանում է սիրիացի փախստականների համար ապահովել «ապահով և արժանապատիվ վերադարձ»: Միևնույն ժամանակ, Բեռլինում որոշակի անհանգստություն կա, որ եթե հանկարծ իրավիճակը նորից ապակայունանա, ապա փախստականների նոր հոսք կարող է հետևել դեպի Գերմանիա։ Այդ իսկ պատճառով գերմանական կառավարությունը շահագրգռված է Սիրիայում իրավիճակի կայունացմամբ և նույնիսկ պատրաստվում է 8 մլն եվրոյի հումանիտար օգնություն տրամադրել Սիրիային։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Պեկինը ռազմական տեսանկյունից չի աջակցել Ասադի իշխանությանը, ինչպես որ կատարել են Ռուսաստանը և Իրանը, սակայն չինացիները դիվանագիտական հարթակում ակտիվ պաշտպանել են Բաշար ալ Ասադին։ Պատահական չէ, որ այս ընթացքում Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում որպես մշտական անդամ օգտագործել է իր վետոյի իրավունքը՝ Ասադին քննադատող բանաձևերի նախագծերը 10 անգամ արգելափակելու համար։ Անցած տարի էլ Ասիական խաղերի շրջանակներում Չինաստանը հատուկ ընդունեց Ասադին, որի արդյունքում Չինաստանի ու Սիրիայի նախագահները հայտարարեցին, որ իրենց համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ու Պեկինը որոշեց ավելացնել Սիրիային տրամադրվող ֆինանսական օգնությունն այն պարագայում, երբ, ընդհանուր առմամբ, Չինաստանը 3 մլրդ դոլարի ներդրում է կատարել Սիրիայի գազի ու նավթի արդյունաբերության ոլորտում։ Դեռևս 2022 թվականին Սիրիան միացել էր Չինաստանի առաջ քաշած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խոշոր նախաձեռնությանը: Ու չինական նպատակներից էր գործուն մասնակցություն ունենալ Սիրիայի վերակառուցման գործում, որն իրականացվելու էր Ասադի իշխանության նախաձեռնության պայմաններում։

Այսպիսով, Պեկինի համար Սիրիայում իրենց ազդեցության ընդլայնումը պայմանավորված էր քաղաքացիական պատերազմում Ասադի իշխանության վրա կատարված խաղադրույքով, բայց նրա հեռացումը նշանակում է նաև Սիրիայում ստեղծված իրավիճակում չինական դիրքերի թուլացում։ Դրանով է պայմանավորված, որ Ասադի հեռացումից հետո Պեկինում շատ ասելիք չունեն։ Ուղղակի Չինաստանի արտգործնախարարությունը կայունության և իրավիճակից դուրս գալու համար քաղաքական լուծումներ փնտրելու կոչ է անում։ Եվ պարզ է, երբ որ այդ երկրում իրավիճակը կայունանա, ապա Պեկինը կարող է կրկին գործի դնել իր տնտեսական ու ներդրումային ազդեցության լծակները։

Այսպիսով, խոշոր խաղացողները շահագրգռված են Սիրիայում իրենց շահերի պաշտպանությամբ՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց իրագործումը կարող է նոր աղետալի իրավիճակ ստեղծել Սիրիայում՝ հաշվի առնելով, որ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը բազմաթիվ կետերում ոչ միայն չեն համընկնում, այլ նույնիսկ հակադրվում են միմյանց։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան