Հայերեն
Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան 

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

Միջազգային

Երկու շաբաթ առաջ կորոնավիրուսից մահացած մորաքրոջ որդու մարմինը ճանաչելու համար «դիահերձարան» գնացած Անահիտ Հարությունյանը չի կարողանում մոռանալ տեսածը՝ անմարդկային, ոչ սանիտարական պայմաններ, սարսափ։ Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների մարմինները չեն հերձում։ «Եղբորս մարմինը տեղափոխել էին Թոքաբանության ազգային կենտրոնի տարածքում գտնվող դիարհերձարան կոչվող շենքը։ Ինչպես հասկացա, այստեղ են բերում Քովիդից մահացածների դիերը։ Ես եմ անձամբ գնացել, այն ինչ տեսա սարսափ էր։ Մարդկանց մարմինները, սև տոպրակների մեջ անցկացրած, ընկած էին գետնին»,- տեսածի մասին Panorama.am-ին պատմում է Անահիտը։ Նրա խոսքով, դիահերձարանի շենքը սովետական քայքայված շինություն է, իսկ ներսում կատարվողն ուղղակի անհարգալից վերաբերմունք մահացածների ու նրանց հարազատների նկատմամբ։ «Լավ, հասկանում եմ, տարածք չեն կարողացել շատ արագ գտնել, բայց մի՞թե հնարավոր չէր երկու հոգու վարձել, մի սենյակն ուղղակի սպիտակեցնել, տասը հատ տապչան դնել ու մահացածներին դրանց վրա շարել։ Կիսախարխուլ շենքի ջարդված դուռը բացվում է, ու դու գետնին տեսնում ես սև տոպրակներ։ Սկզբում չհասկացա, թե ինչ են, հետո դիմացս դուրս եկավ կոմբինիզոնով ու դիմակով մի մարդ, վրան ամբողջությամբ արյան հետքեր։ Ուզում էի հասկանալ, էս ո՞ւր եմ եկել, սպանդանո՞ց։ Ներս մտա, տեսնեմ սև տոպրակներում մարդիկ են»,- նկարագրում է մեր զրուցակիցը։ Նա զարմացած է՝ եթե հիվանդությունն այնքան վտանգավոր է, որ նույնիսկ դիահերձում չեն կատարում, ապա ինչո՞ւ դիահերձարան մտնելիս իրեն միայն դիմակ ու ձեռնոց տվեցին։ «Քույրս հարցնում է՝ ապակու հետևի՞ց են ցույց տալիս մահացածներին, ասում եմ՝ ի՞նչ ապակու հետևից, մահացած մարդիկ ընկած էին ոտքերիս տակ։ Այնպես չէր, որ հերթով մարմինները շարված էին։ Ուղեկցողի ձեռքի շարժումից ես հականում եմ, որ ոտքիս մոտ ընկած դին իմ եղբայրն է։ Տեսնում եմ՝ բերանը բաց, ինչպես որ մահացել է։ Հասկացանք, չեք դիահերձում, բա մի հատ նորմալ տեսքի չբերե՞ք։ Գիտեն, որ տվյալ մարդու հարազատը գալիս է ճանաչելու մարմինը, գոնե նրան հատակից բարձրացնեն, մի սեղանի վրա դնեն։ Հոգեբանական առումով ես ահավոր վիճակում եմ։ Անընդհատ բաներ եմ փնտրում, որ արդարացնեմ իրավիճակը, բայց արդարացնելու ոչ մի բան չկա։ Էդ պահին եղբորս քթից արյուն է գնում, ինձ ասում է՝ կներեք, քիթը մաքրում է, ու նույն ձեռքով գրիչ է տալիս, որ գրեմ՝ «ճանաչեցի եղբորս»։ Առանց այդ էլ դիահերձարան գնացող հարազատը շոկի մեջ է, թե ոնց վրա հասավ մահը, դա էլ չգիտենք, երեք օր առաջ լրիվ նորմալ մարդուն ռենտգեն են անում, ասում են՝ ամեն ինչ լավ է»,- ասում է նա։ Անահիտը սրտի ուղեկցող հիվանդություններ ունեցող 64-ամյա եղբոր հիվանդության արագ բարդացման ու վրա հասած մահվան համար մեղադրում է պոլիկլինիկայի բժշկին, ով անուշադիր է եղել։ Նրա խոսքով, ռենտգենի պատասխանում նշված է եղել՝ նոր սկսվող երևույթներ կան, թերապևտն ալարել է երեք տող կարդալ, միայն վերջին տողն է կարդացել։ «Երեք օր հետո երբ գնացել են Էրեբունիի պոլիկլինիկա, եղբորս ուշքը գնացել է... Իր ոտքով է գնացել, ասել է՝ վատ եմ, լավ չեմ շնչում։ Մինչև էս կողմ-էն կողմ են արել, ուշաթափվել է, շտապ օգնություն են կանչել, տարել են «Էրեբունի» հիվանդանոց։ ԿՏ են արել, ասել են թոքերի 70 տոկոս ախտահարում։ Բժիշկը եղբորս երեխեքին մեղադրել է՝ էս ի՞նչ բարձիթողի վիճակ է։ Զարմացել են՝ ո՞նց թե բարձիթողի, երեք օր առաջ ենք ռենտգեն արել, ասել են՝ ամեն ինչ նորմալ է։ Բժիշկն էլ պատասխանել է, թե ռենտգենը ցույց չի տալիս։ Եթե ռենտգենը ցույց չի տալիս, ինչի՞ են ռենտգեն անում։ Մահվանից հետո գնացինք թղթերը վերցնելու, պարզվեց՝ ռենտգենն ասել է թոքաբորբի սկսվող պրոցեսներ կան։ Թերապևտն ալարել է կարդալ»,- պատմում է մահացածի քույրը։ Հիվանդանոց տեղափոխվելիս տղամարդը թեստավորված չի եղել, սակայն ԿՏ-ի պատասխանում նշված է եղել կորոնավիրուս։ «Դուք պատկերացնո՞ւմ եք, մենք եղբորս մահվանից հետո երկու օր սպասել ենք, որ համակարգով տեղեկացնեն, մարդը մահացել է, թեստի պատասխանը տվեք, որ մորգ ուղարկենք։ Զանգում ենք, ասում ենք, մեր հարազատի մարմինն ի՞նչ եք անելու, ասում են՝ սպասում ենք պատասխանին»,-մանրամասնում է Panorama.am-ի զրուցակիցը՝ այս ամենը վերագրելով ոչ համակարգված աշխատանքին։ Անահիտը պատմում է, որ եղբոր մահից հետո թեստավորել են նրա յոթ հոգուց բաղկացած ընտանիքի միայն երկու անդամներին։ Թեստի պատասխանները դրական են եղել։ «Պարետատան ոչ համակարգված աշխատանքի պատճառով իմ մորաքրոջ ընտանիքն անընդհատ սթրերս է տարել։ Մեկուսացման ընթացքում զանգահարել են երեք անգամ, խնդրել են փոխանցել մահացած եղբորս։ Ստացվում է, որ իրենք ոչ միասնական բազա ունեն, ոչ էլ դրանք թարմացվում են։ Նույն համարին 5 րոպե տարբերությամբ զանգում են տարբեր մարդիկ, նույն հարցերը տալիս։ Ասում են՝ վայ ինքնամեկուսացած եք, 7 հոգի եք, ձեզ սնունդ պետք կլինի, քիչ հետո ձեզ կզանգեն, որ սնունդ բերեն։ Ու էդ զանգելն էր, որ պետք է զանգեին, ոչ մեկ չզանգեց ու չհետաքրքրվեց»,- անցածը վերհիշում է Անահիտը։ Նա խոստովանում է՝ այս մասին մտադիր չէր խոսել, քանի դեռ չէր տեսել Թորոսյանի հրամանը։ «Ես չէի էլ ուզում գրել, խոսել այս ծանր թեմայի մասին, բայց որ տեսա Արսեն Թորոսյանի հրամանը՝ թաղումից հետո լվացվողների սրբիչները փոխելու մասին, զայրացա։ Մառազմ է։ Էլ անելու բան չկա»,- բարկանում է նա։

Նյութի աղբյուրը` Panorama.am  Նյութի աղբյուրը` YN.am

 

Շարունակություն...

Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ի՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել