Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ. կոչ Եվրոպայից
ՄիջազգայինԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Եվրախորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը (ԵՄ պառլամենտի քաղաքական խմբավորումներից մեկն է) հայտարարություն է ընդունել: «Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը, կոչ ենք անում ԵՄ-ին թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող բռնաճնշումների համար»: Հ.Գ. Ողջունում ենք այս հստակ հայտարարությունր, քանի որ չափազանց կարևոր է միջազգային հանրության միահամուռ պայքարը Ադրբեջանի ագրեսոր և բռնապետական ղեկավարության դեմ»։ Share on FacebookShare on Twitter
Source: http://armlife.am/news/116909.html