Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մեծ թվով ստամբուլցիներ քաղաքի փողոցներում նշում են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հաղթանակը:
Ստամբուլի Սարաչհանե փողոցում հաղթանակի տոնախմբությունը զուգահեռվել է մասանկիցների հաճախակի «Էքրեմ՝ նախագահ» և «Էրդողան՝ հրաժարական» վանկարկումներով, գրում է Ermenihaber-ը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում 2.28 տոկոսով է ԺՀԿ-ն առավելության է հասել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ՝ հավաքելով քվեների 37.77 տոկոսը: