Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ առնվազն 26 շենք է փլուզվել, որոնց կեսից ավելին՝ արևելյան Հուալյան շրջանում, որտեղ էլ գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնը։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Շուրջ 20 մարդ դեռ փլատակներում է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Սա կղզուն հարվածած ամենահզոր երկրաշարժն է վերջին 25 տարվա ընթացքում։ Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։ 7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել։
Առավել մանրամասն` այստեղ.