Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է հաղորդագրություններն այն մասին, թե իբր Անկարան Իսրայելին առաջարկել է դեսպաններին փոխադարձաբար վերադարձնել: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նոսովստին։
«Իսրայելական ԶԼՄ-ների պնդումը, թե թուրք բարձրաստիճան պաշտոնյաները ուղերձ են հղել՝ «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ», չի համապատասխանում իրականությանը։ Գազայում Իսրայելի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործություններին Թուրքիայի հիմնավոր արձագանքի կապակցությամբ 2024 թվականի մարտի 25-ին Թել Ավիվում մեր դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն։ Այս առիթով տեղի է ունեցել վերոնշյալ հանդիպումը, եւ իսրայելական մամուլի առաջ քաշած պնդումները ոչ մի կերպ չեն արտացոլում ճշմարտությունը», - ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի՝ ՌԻԱ Նովոստիին ստացված հայտարարության մեջ:
«Թուրքիան առաջարկ չի արել, որ «երկու երկրների դեսպանները պետք է փոխադարձաբար վերադառնան», ինչպես պնդում են»,- ասվում է հայտարարության մեջ: