Ստամբուլի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին։
Ըստ այդմ՝ հրդեհը բռնկվել է Ստամբուլի Շիշլի թաղամասում 16 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում։ Ակումբը փակվել է սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։ Նշվում է, որ մինչ հրդեհը ակումբի բեմի մոտ «պայթյուն» է եղել։
«Հրդեհի պատճառն անհայտ է՝ առաջին հարկում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Բոլոր զոհվածները նրանք են, ովքեր վերանորոգում էին գիշերային ակումբը», - ասել է Ստամբուլի նահանգի նահանգապետ Դավութ Գյուլը մամուլի հաղորդագրության մեջ։
Նա չի հաստատել հրդեհից առաջ պայթյունի մասին տեղեկությունները: Միջադեպի փաստով հետաքննություն է սկսվել։
Առավել մանրամասն` այստեղ.