Ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, խոշոր հարձակում կսկսեն գարնան վերջին կամ ամռանը: Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ուժեր կենտրոնացնել Դոնեցկի մարզի արևմուտյան հատվածում։
Ռուսները հույս ունեն օգտվել այդ հատվածում իրենց զորքերի կայուն, բայց աննշան առաջխաղացումից, ասվում է ինստիտուտի զեկույցում:
Ուկրաինացի պաշտոնյաները վերջերս զգուշացրել են, որ Ռուսաստանի Դաշնությունը զորքեր է կուտակում Խարկով-Լուգանսկ ուղղությամբ, Բախմուտի մոտ, Ավդեևվկայի մոտ և Զապորոժիեի մարզի արևմուտքում:
Այնուամենայնիվ, ISW-ն համոզված է, որ ռուսական զորքերը կկարողանան համակարգված լայնածավալ հարձակողական գործողություն սկսել միայն մեկ օպերատիվ ուղղությամբ՝ սեփական մարդկային ռեսուրսների և պլանավորման սահմանափակվածության պատճառով:
ISW փորձագետները ենթադրում են, որ նման ուղղություն կարող է լինել Դոնեցկի մարզի արևմուտքը, մասնավորապես, Ավդեևկա քաղաքի տարածքը, որը վերջերս անցել է ռուս զինվորականների վերահսկողության տակ։
Հավելենք, որ ռուսական տելեգրամյան ալիքների պնդմամբ, անցած գիշեր առաջին բանակային կորպուսի 9-րդ մոտոհրաձգային բրիգադի ռուս զինվորները ազատագրել են Ավդեևկայի մոտ գտնվող Վոդյանոյե գյուղը։
Առավել մանրամասն` այստեղ.