Նիդեռլանդներում ազատ են արձակել սրճարանում պահվող պատանդներին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիդեռլանդների Էդե քաղաքի սրճարանում պահվող 3 պատանդը ազատ են արձակվել, սակայն միջադեպը չի ավարտվել։
Հայտնել է Գելդերլենդ նահանգի ոստիկանությունը, որտեղ գտնվում է քաղաքը։
«Քիչ առաջ ազատ են արձակվել 3 պատանդ, իրավիճակը դեռ հանգուցալուծված չէ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Առավոտյան Նիդեռլանդների արևելքում գտնվող Էդե քաղաքի սրճարանի այցելուներին պատանդ էին վերցրել։ Գելդերլենդի ոստիկանությունը հայտնել էր, որ մի քանի հոգի պատանդ են պահվում՝ չնշելով ստույգ թիվը: Իրավապահ մարմինները նաև հայտնել են, որ առայժմ ահաբեկչության դրդապատճառ չեն նկատել։