Գազայում սով է սպասվում. ԱՀԿ տնօրեն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը նախազգուշացրել է Գազայի հատվածում իսրայելական բանակի ռմբակոծությունների պատճառով սպասվող սովի մասին։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ում:
Նա նշել է, որ «Գազայում սով է սպասվում շարունակական ռմբակոծությունների պատճառով»։
«Սննդի պակասը և հիվանդությունները պատուհասում են տարածաշրջանի բնակչությանը։ Այժմ անհրաժեշտ է անհապաղ, համաձայնեցված գործողություններ՝ ապահովելու սննդի և դեղորայքի հրատապ առաքումը և հիվանդանոցները հարձակումներից պաշտպանելու համար, որպեսզի բուժաշխատողները կարողանան հոգ տանել սովից, հիվանդություններից և վնասվածքներից թուլացած հիվանդներին», - ասել է Ղեբրեյեսուսը:
Նա ևս մեկ անգամ կոչ է արել «անհապաղ զինադադար» հաստատել և մարդասիրական կազմակերպություններին ապահովել մուտքը դեպի պաղեստինյան անկլավ:
Մարտի 24-ին ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին ասել է, որ հրեական պետության իշխանությունները այլևս թույլ չեն տա մարդասիրական շարասյունների մուտքը Գազայի հյուսիսային հատված։ Նրա խոսքով, «Իսրայելի իշխանությունները ՄԱԿ-ին տեղեկացրել են, որ այլևս հավանություն չեն տա UNRWA-ի պարենային շարասյունների մուտքն անկլավի հյուսիս»։