Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կարծում ենք, որ դա այդպես է, ամեն դեպքում, մենք հիմա խոսում ենք այն ֆակտուրայի մասին, որն ունենք: Սա ընդհանուր տեղեկատվություն է»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։
Ըստ նրա՝ ԱԴԾ-ն գիտի, որ ուկրաինական կողմը Մերձավոր Արևելքում զինյալների է պատրաստել:
«Մենք գիտենք, որ ուկրաինական կողմը Մերձավոր Արևելքում զինյալների ուսուցում և պատրաստում է իրականացրել»,- ասել է Բորտնիկովը։