Իրանի ԱԳ նախարարը «Իսլամական ջիհադի» առաջնորդի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդ Զիյադ ալ Նահալան քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական հեռագրային ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է, Աբդոլլահիանը ալ Նահալային տեղեկացրել է «Իրանի վերջին խորհրդակցությունների և գործողությունների մասին»՝ ի աջակցություն պաղեստինցիների։
Ուրբաթ օրը Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել նաեւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։