Աշխարհում առաջին անգամ հիվանդին խոզի երիկամ են փոխպատվաստել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բոստոնի Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի վիրաբույժները աշխարհում առաջին անգամ հաջողությամբ գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամ են փոխպատվաստել կենդանի մարդու: Այս մասին գրում է The Boston Globe-ը։
Մասաչուսեթս նահանգի Ուեյմութ քաղաքից 62-ամյա Ռիչարդ Սլեյմանը, ով տառապում էր երիկամների վերջին փուլի հիվանդությամբ, չորս ժամ շարունակ վիրահատվել է։
Հիվանդանոցից հայտնել են, որ հիվանդը ապաքինվում է և շուտով դուրս կգրվի:
Ակնկալվում է, որ փոխպատվաստման ոլորտում այս բեկման շնորհիվ ապագայում օրգանների փոխարինման կարիք ունեցող հիվանդները կկարողանան դրանք ստանալ հատուկ բուծված գենետիկորեն ձևափոխված խոզերից։
2021 թվականին Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնը հայտնել է, որ ամերիկացի վիրաբույժներն ավարտել են մի փորձ, որի ընթացքում գենետիկորեն ձևափոխված խոզի փոխպատվաստված երիկամը երկու ամիս գործել է մահացած մարդու մարմնում: