Դե յուրե հատուկ ռազմական գործողություն է, դե ֆակտո՝ պատերազմ. Պեսկովը՝ Ուկրաինայի մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է իր հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պատերազմական վիճակում է։ Նա պարզաբանել է, որ հատուկ ռազմական գործողության իրավական կարգավիճակը չի փոխվել, սակայն իրենց համար սա, դե ֆակտո, «պատերազմ է»։
«Հիմնականում այն բանից հետո, երբ հավաքական Արևմուտքը մտավ այս ամենի մեջ, այն վերածվեց պատերազմի։ Դե յուրե դա հատուկ ռազմական գործողություն է։ Դե ֆակտո մեզ համար սա վերածվել է պատերազմի այն բանից հետո, երբ հավաքական Արևմուտքը գնալով ուղղակիորեն մեծացրեց հակամարտության մեջ իր ներգրավվածության մակարդակը։ Այսինքն՝ փոփոխությունները եղել են ըստ էության, այլ ոչ թե իրավական իմաստով»,- մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Պեսկովը «Կոմերսանտ»-ին։