Կյանքից հեռացել է ԽՍՀՄ մարշալ Բուդյոննիի որդին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ և Ռուսաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ Միխայիլ Սեմյոնի Բուդյոննին, հայտնում է մարզական կազմակերպությունը։ Բուդյոննին ղեկավարել է ձիասպորտի ֆեդերացիան 1984-ից 1993 թվականներին։
Միխայիլ Բուդյոննին քաղաքացիական պատերազմի մասնակից, Առաջին հեծելազորային բանակի հրամանատար, ԽՍՀՄ մարշալ Սեմյոն Բուդյոննիի որդին է, գրում է rbc.ru-ն։
«Նա, ինչպես իր հայրը՝ քաղաքացիական պատերազմի ժողովրդական հերոսը, Առաջին հեծելազորային բանակի լեգենդար հրամանատար Սեմյոն Միխայիլի Բուդյոննին, իր ամբողջ կյանքը նվիրել է սիրելի գործին», - ասել են կազմակերպությունից: