Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuth-ի եթերում, չի բացառել, որ 2-3 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավանական թվացող բանը որոշ ժամանակ անց իրականություն է դառնում։
«Ամենատագնապալին այն է, որ ինչը երկու-երեք ամիս առաջ անհնար էր պատկերացնել, երկու-երեք ամիս հետո դառնում է սովորական իրադարձություն։ Հիշում եմ, երբ գերմանացիներն ասում էին, որ պատրաստ չեն մահաբեր զենք ուղարկել Ուկրաինա և որ տեխնիկա և սաղավարտներ ուղարկեն... Իսկ հիմա ասում են, որ Գերմանիան պետք է Ուկրաինային փոխանցի հրթիռային համակարգեր, որոնք կարող են հարվածել մինչև Մոսկվա կամ, համենայնդեպս, Ռուսաստանի խորքը»,- ասել է Օրբանը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին Ուկրաինա արևմտյան զորքերի հնարավոր ուղարկման մասին։
Օրբանը կրկնել է, որ «այն, ինչ հիմա անհեթեթ է և անհնարին է հավատալ, իրականություն կդառնա երկու-երեք ամսից»։
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մարտի 19-ին ասել էր, որ Ֆրանսիան արդեն պատրաստում է Ուկրաինա ուղարկելու համար ռազմական կոնտինգենտը, որը սկզբնական փուլում կկազմի մոտ 2 հազար մարդ։
Միաժամանակ, նրա խոսքով, ֆրանսիացի զինվորականներն արդեն ոչ պաշտոնապես ներկա են Ուկրաինայում։ Դրանից հետո Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունը X-ում հայտարարություն էր տարածել, որ Նարիշկինի հնչեցրած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Փետրվարի վերջին, Ուկրաինայի հարցով Փարիզում կայացած կոնֆերանսի արդյունքներով, Մակրոնը չէր բացառել արևմտյան երկրների ցամաքային ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Մակրոնը նաև ասել էր, որ արևմտյան երկրները «մտադիր են անել այն, ինչ անհրաժեշտ է», որպեսզի թույլ չտան Ռուսաստանին գերակայություն ձեռք բերել հակամարտությունում։