Ֆրանսիայի ՊՆ-ն հերքել է Նարիշկինի հայտարարությունը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունը հերքել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությունն այն մասին, որը Փարիզը պատրաստվում է Ուկրաինա շուրջ 2 հազար զինվորական ուղարկել: Այս մասին գրում է dw.com-ը:
Ռուսական հետախուզական ծառայության ղեկավարի հայտարարությունները «Ռուսաստանի կողմից զանգվածային ապատեղեկատվության համակարգված օգտագործման ևս մեկ օրինակ են», ընդգծել է ֆրանսիական գերատեսչությունը։ Փարիզը «առավելագույն զգոնության» կոչ է արել։
Նույն օրը ավելի վաղ Սերգեյ Նարիշկինը հայտնել էր, որ Ֆրանսիան Ուկրաինա ուղարկելու համար ռազմական կոնտինգենտ է պատրաստում և նախազգուշացրել էր, որ այդ ուժերը կդառնան ռուսական բանակի «առաջնահերթ լեգիտիմ թիրախը հարձակման համար»։