Ես ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից չեմ հանի, քանի դեռ եվրոպացիները կվճարեն. Թրամփ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակի դեպքում երկիրը դուրս չի գա ՆԱՏՕ-ից, քանի դեռ դաշինքի եվրոպացի անդամները «ազնվորեն» վճարում են իրենց տուրքերը։
Թրամփի այս խոսքերը հնչել են բրիտանական աջակողմյան GB News հեռուստաալիքի եթերում՝ ի պատասխան հաղորդավար Նայջել Ֆարաջի հարցին։
«Միացյալ Նահանգները պետք է վճարի իր արդար մասնաբաժինը (ՆԱՏՕ-ում պաշտպանության ծախսերը.-Խմբ.) և չպետք է վճարի ուրիշների համար»,- ընդգծել է Թրամփը։
Նա կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «ավելի կարևոր» է եվրոպական երկրների, քան ԱՄՆ-ի համար։
«Մեր և որոշ խնդիրների (Եվրոպայում.-Խմբ.) միջև ընկած է օվկիանոս, մեծ, գեղեցիկ օվկիանոս»,- նշել է ամերիկացի քաղաքական գործիչը։