Գնդակոծություն Բելգորոդում. կան զոհեր
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Ցավոք երկու մարդ է զոհվել՝ տղամարդ և կին։ Տղամարդը վարել է բեռնատար, երբ արկը հարվածել է նրան, ինչից հետո մեքենան բախվել է մարդատար ավտոբուսին։ Դրանում գտնվող քաղաքացիները չեն տուժել։ Մեկ կին զոհվել է հաստատությունում, որտեղ նա և իր որդին գնացել էին շներին կերակրելու»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Մարզպետը պարզաբանել է, որ բժիշկները պայքարում են զոհվածի որդու կյանքի համար․ տղամարդը բեկորային վնասվածքներ ունի գլխի, ուսի և կրծքավանդակի շրջանում։ Բացի այդ, ևս երկու հոգի ստացել են փակ գանգուղեղային վնասվածքներ, նրանց վիճակը գնահատվում է բավարար։