Բազմազավակ ռուս կինն ինքնուրույն է ծննդաբերել ու երեխային լքել է նկուղում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նովոսիբիրսկից բազմազավակ մորը կասկածում են նորածին երեխային նկուղում թողնելու մեջ։ Այս մասին հայտնել է մարզային դատախազությունը։
Ինչպես հայտնի է դարձել, կինը Բոլոտնինսկի շրջանի գյուղերից մեկում երեխա է լույս աշխարհ բերել, սակայն հիվանդանոց չի գնացել։ Տեղի բնակիչները ոստիկանություն են հայտնել, որ այս տան նկուղում նորածին երեխա է ընկած։ Կանչի վայր ժամանած իրավապահներն այնտեղ նորածնի դի են հայտնաբերել։
Իրավապահ մարմիններն այժմ սկսել են միջադեպի հետաքննությունը։ Փորձագետները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքներն ու պատճառները։
Առավել մանրամասն` այստեղ.