Բանգլադեշում դասախոսը քննության ժամանակ կրակել է ուսանողի ոտքին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բանգլադեշում բժշկական քոլեջի դասախոսը վիճաբանության ժամանակ հանել է զենքն ու լսարանում կրակել ուսանողի ոտքին:
Դասախոս Ռաիհան Շարիֆը երկու օրով հեռացվել է աշխատանքից: Դեպքը տեղի է ունեցել բանավոր քննության ժամանակ: Մի պահ նա սկսել է վիճել 23-ամյա ուսանող Արաֆաթ Ամին Թոմալի հետ, հետո հանել է զենքն ու կրակել նրա աջ ծնկին: Տղային հոսպիտալացրել են ու վիրահատել, գրում է Oddity Central-ը:
Լսարանում եղել է 45 ուսանող, նրանք դասախոսին կողպել են սենյակում մինչև ոստիկանության ժամանումը:
Խուզարկության ժամանակ դասախոսի մոտ հայտնաբերվել է երկու ատրճանակ, 81 փամփուշտ, չորս պահունակ, երկու դանակ և 10 դաշույն, որոնք եղել են նրա պայուսակում։