ՄԱԿ-ը կոչ է արել ազդել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում հրադադարի համար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը Al Jazeera-ի հարցազրույցում հայտնել է, որ Իսրայելի վրա մեծ ազդեցություն ունեցող երկրները պետք է օգտագործեն այն, որպեսզի հասնեն հրադադարի՝ Գազայում իրավիճակն անվանելով «ողբերգական»։
«Այն, ինչ մենք տեսնում ենք, Իսրայելի շարունակվող ռազմական գործողության հետեւանքն է Գազայում,- ասել է Դյուժարիկը։- Մենք պետք է հումանիտար հրադադարի հասնենք, մենք պետք է հասնենք բոլոր պատանդների ազատմանը։ Առանց հրադադարի մենք չենք կարողանա կատարել մեր հումանիտար աշխատանքն ինչպես պետք է, մենք չենք կարողանա բավարարել տեղերում մարդկանց պահանջմունքները»։
«Այժմ մենք զբաղվում ենք հումանիտար աշխատանքով, երբ նման հնարավորություն ունենում ենք, մենք ձգտում ենք որքան հնարավոր է շատ կարիքավորներ ընդգրկել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ անհրաժեշտ են լրացուցիչ անցակետեր Ռաֆահից եւ Քարեմ Աբու Սալեմից (Քերեմ Շալոմ) բացի։
Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ սովը Գազայում գրեթե անխուսափելի է, եթե միջոցներ չձեռնարկվեն դրա կանխման համար։