Ռուսաստանի հարևաններն անհանգստացած են սպառնալից հռետորաբանությամբ և գործողություններով, որոնք Մոսկվան պատրաստ է ձեռնարկել նրանց դեմ. Պետդեպը՝ Լավրովի հայտարարության մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի կառավարության հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը. այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
«Եվ դա է պատճառը, որ Ռուսաստանի շատ հարևաններ անհանգստացած են սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով, որոնք Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ցուցադրել և պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Միլլերը:
Նա նաև հերքել է Լավրովի ասածն այն մասին, որ Արևմուտքը փորձում է գրավել Մոլդովայի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ Լավրովը նախօրեին ասել էր, որ Արևմուտքի արմատական շահերին միշտ էլ համապատասխանել է «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը:
«Եվ Արևմուտքը հետխորհրդային ժամանակաշրջանի հենց սկզբից սկսել է միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին: Մինչև հիմա նրանք նույնպիսի քաղաքականություն են վարում և դա տեսանելի է թե՛ Կենտրոնական Ասիայում, թե՛ Անդրկովկասում, հատկապես մեր հայ ընկերների օրինակով, թե՛ նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում՝ Ուկրաինա, Մոլդովա»,- ասել էր Լավրովը:
Նա հավելել էր, որ Մոլդովային բացահայտ նախապատրաստում են Ուկրաինայի ճակատագրին: