Հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր զորք են ուղարկել մեր երկրի տարածքներ. Պուտինը՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զինծառայողների հավանական ուղարկման մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական միջամտությունների հետևանքները ողբերգական կլինեն. այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, փետրվարի 29-ին Դաշնային ժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նրանք սկսել են խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորամիավորումներ ուղարկելու հնարավորության մասին, բայց մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց զորակազմերն ուղարկել են մեր երկրի տարածքներ: Սակայն հիմա հնարավոր միջամտողների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հավելել է, որ Արևմուտքը, ի վերջո, պետք է հասկանա, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի նաև զենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները։
Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ ռուսաֆոբիան կուրացնում է Արևմուտքին՝ զրկելով նրան բանականությունից։
Առավել մանրամասն` այստեղ.