Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարություններն Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժերի հավանական ուղարկման մասին։
«Մակրոնը մի շարք ամպագոռգոռ հայտարարություններ է արել, այդ թվում՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին, ինչը սարսափեցրել է իր երկրի բնակիչներին և եվրոպական մի շարք երկրների ղեկավարներին։ Սեփական իշխանությունը պահպանելու համար Մակրոնն ավելի լավ բան չի մտածել, քան երրորդ համաշխարհային պատերազմը հրահրելը: Նրա նախաձեռնությունները վտանգավոր են դառնում Ֆրանսիայի քաղաքացիների համար»,- նշել է Վոլոդինը Telegram-ի ալիքում։
Պետդումայի խոսնակը նաև Ֆրանսիայի նախագահին համեմատել է Նապոլեոն Բոնապարտի հետ՝ հավելելով, որ «նման հայտարարություններ անելուց առաջ Մակրոնը լավ կանի հիշի, թե ինչպիսի ավարտ դա ունեցավ Նապոլեոնի և նրա զինվորների համար, որոնցից ավելի քան 600 հազարը մնացին խոնավ հողում պառկած»: