Ռուս դպրոցականը սանդուղքի բազրիքի վրա սահելիս ընկել է ու մահացել է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օմսկում ինը տարեկան երեխան, նստելով բնակելի շենքի աստիճանների բազրիքի վրա, ընկել է ու մահացել։ Նա ցած է ընկել վեցերորդ հարկից, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնի է դարձել, ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 22-ի կեսօրին Մոլոդոգվարդեյսկայա փողոցի բնակելի շենքում։ 9-ամյա տղան և նրա 11-ամյա եղբայրը որոշել էին խաղալ մուտքի աստիճանների բազրիքին։ Արդյունքում կրտսեր երեխան վայր է ընկել։ Տղան տեղում մահացել է։
Իրավապահները քրեական գործ են հարուցել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Այժմ կատարվածի բոլոր հանգամանքները պարզվում են։
Առավել մանրամասն` այստեղ.