Lufthansa-ի գործադուլը Գերմանիայում. կչեղարկվեն հարյուրավոր չվերթներ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 20-ին Lufthansa-ի աշխատակիցները սկսել են հերթական նախազգուշական գործադուլը, որը կհանգեցնի հարյուրավոր չվերթների չեղարկմանը և դրանից կարող է տուժել մինչև 100 հազար ուղևոր, գրում է dw.com կայքը:
Արդեն մեկ օր առաջ ավիափոխադրողը ստիպված է եղել չեղարկել ավելի քան 50 չվերթ Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող իր գլխավոր հանգույցում, հայտնում է dpa-ն։ Իրականացվել են ընդամենը մի քանի միջմայրցամաքային թռիչքներ։
Գործադուլի պատճառով ավիաընկերությունը փետրվարի 20-ին կկարողանա իրականացնել իր պլանավորված ամենօրյա ծրագրի մոտ 1000 չվերթի 10-20 տոկոսը:
Արհմիությունը պահանջում է Lufthansa-ի անձնակազմի աշխատավարձերը բարձրացնել 12,5 տոկոսով (բայց ամսական 500 եվրոյից ոչ պակաս) և 3000 եվրոյի միանվագ բոնուսներ տրամադրել աշխատակիցներին՝ գնաճը փոխհատուցելու համար: