Իսրայելը Բրազիլիայի նախագահին պերսոնա նոն գրատա է հայտարարել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային պերսոնա նոն գրատա է հայտարարել։ Այդ մասին նա հայտարարել է Բրազիլիայի դեսպանի հետ զրույցից առաջ, ով կանչվել է Երուսաղեմի Հոլոքոստի Յադ Վաշեմ թանգարան և գիտահետազոտական համալիր՝ Իսրայելը Հիտլերյան Գերմանիայի հետ համեմատելուց հետո։ Համեմատությունն արել է Բրազիլիայի նախագահը։
«Ես կցանկանայի նախագահին փոխանցել, որ մենք նրան չենք ների, և որ նա անցանկալի անձնավորություն է Իսրայելում, քանի դեռ նա չի հրաժարվել իր խոսքերից և ներողություն խնդրել», – նախարարի խոսքերը մեջբերել է Yedioth Ahronoth թերթը: