Ադրբեջանը հայտարարել է, թե ի պատասխան «հայկական սադրանքի» իրականացվել է «Հատուցում» գործողությունը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե ի պատասխան փետրվարի 13-ին «հայկական սադրանքի» (չակերտները՝ Tert.am), իրականացվել է «Հատուցում» գործողությունը։
Ծառայության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «հայկական կողմի յուրաքանչյուր սադրանք» (չակերտները՝ Tert.am), որն ուղղված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը, «այսուհետ կստանա ավելի լուրջ և վճռական միջոցներով պատասխան»։
«Տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Երեկ Ադրբեջանը հայտարարել էր, թե «Հայաստանը Ներքին Հանդի դիրքերից կրակ է բացել ադրբեջանական զորքերի ուղղությամբ» (չակերտները՝ Tert.am):
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։