Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Բաքվին կատարել իր միջազգային պարտավորությունները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունում տեղի ունեցած խախտումների առնչությամբ:
«Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները՝ փետրվարի 7-ի նախագահի ընտրությունում տեղ գտած սահմանափակումների և իրական մրցակցության բացակայության առիթով։
Ադրբեջանն իր հավատարմությունն է հայտնել հիմնարար ազատություններին և ժողովրդավարական գործընթացներին իր Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով: Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այս պարտավորությունները և ԺՀՄԻԳ-ի նախորդ և առաջիկա հանձնարարականները»,- ասված է հայտարարության մեջ: