Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային (լուսանկարներ, տեսանյութեր)
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական զորքերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային, ինչի մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Վաղ առավոտյան ամբողջ երկրում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում, որն ավելի ուշ չեղարկվել է, հայտնում է meduza.io կայքը։
Կիևում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը, քաղաքում մի քանի պայթյուն է լսվել, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Դնեպրի շրջանում հրթիռի բեկորներ են ընկել։ Երկու մարդ վիրավորվել է, երկու բարձրավոլտ գծեր և ջեռուցման համակարգեր են վնասվել, ինչի հետևանքով որոշ սպառողներ Դնեպրի ձախ ափին մնացել են առանց էլեկտրականության, հավելել է Կլիչկոն։
Գոլոսեևսկի թաղամասում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքում։ Մեկ մարդ վիրավորվել է, վնասվել է էլեկտրացանցը։
Հարձակման ժամանակ Խարկովում ևս պայթյուններ են հնչել։ Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածներ են գրանցվել քաղաքի Սլոբոդսկի թաղամասում, վնասվել են ոչ բնակելի ենթակառուցվածքներ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Ռուսական զորքերը նաև անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվել են Նիկոլաևի վրա, ասել է շրջանի ղեկավար Վիտալի Կիմը։ Շուրջ 20 բնակելի շենք է վնասվել, հրդեհ է բռնկվել ստորգետնյա գազատարի մի հատվածում։