Արքայազն Հարրին վերադարձել է Լոնդոն և հանդիպել քաղցկեղով հիվանդ հոր հետ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, տեղեկանալով հոր՝ թագավոր Չառլզ Երրորդի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին, Կալիֆոռնիայից հայրենիք է վերադարձել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, արքայազնը չի գիշերեն թագավորական ընտանիքին պատկանող կալվածքներից և ոչ մեկում՝ նախընտրելով Լոնդոնի հյուրանոցներից մեկը:
Նշվում է, որ նա արդեն հանդիպել է հոր հետ. հանդիպումը տևել է 45 րոպե: Ենթադրվում է, որ արքայազն Հարրին Լոնդոնում երկար չի մնա և հաջորդ շաբաթ կվերադառնա ԱՄՆ՝ կնոջ և երկու երեխաների մոտ:
Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, նրան վիրահատել են և այժմ բուժում են: Քաղցկեղն ախտորոշվել է վաղ փուլում: