ՌԴ-ն մտադիր չԷ միջուկային զենք տեղակայել այլ երկրներում. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը չի ծրագրում իր միջուկային զենքը տեղակայել այլ երկրների տարածքում, բացի Բելառուսում տեղակայվածից։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ո՛չ, չի ծրագրում»,- ասել է նա ԲՐԻԿՍ երկրների առաջին շերպ/սու-շերպ հանդիպման արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` Բելառուսում միջուկային զենք տեղակայելիս Ռուսաստանն առավելագույն պատասխանատվություն է ցուցաբերում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարվա մարտին հայտարարել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում: ՌԴ նախագահն ընդգծել էր, որ Ռուսաստանը չի խախտի միջազգային պարտավորությունները և կանի այն, ինչ տասնամյակներ շարունակ անում է ԱՄՆ-ն իր մարտավարական միջուկային զենքը տեղակայելով Եվրոպայում: