Ֆրանսիայի ՍԴ-ն մերժել է Մակրոնին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը նախագահ Էմանուել Մակրոնի ներգաղթի մասին նոր օրենքը խտրական է համարել և չեղարկել այն, հայտնում է El País-ը։
Դատավորներն ընդգծել են, որ միգրանտների պարզեցված արտաքսման մասին օրենքը, որի տեքստը Մակրոնը համաձայնեցրել է ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության ներկայացուցիչները, հակասում է երկրի սահմանադրությանը։
Հրատարակության համաձայն՝ օրինագծի տեքստը անվանվել է «ազգային նախապատվության» ձև, որը ծայրահեղ աջերի պատմական կարգախոսն է։ Բացի այդ, դատարանը խտրական միջոց է համարում օտարերկրացիների հիմնական սոցիալական նպաստների հասանելիության սահմանափակումը։
Դատարանի որոշումից քիչ առաջ Փարիզում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ նոր օրենքի, որը կհեշտացնի «անցանկալի համարվող» օտարերկրացիների արտաքսումը։ Ֆրանսիացիները նախագահին մեղադրեցին «աջից» շարժվելու մեջ։