Հաքերները կոտրել են Վրաստանի նախագահի կայքը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կայքը չի աշխատում, այն ներկայումս «վերականգնման փուլում է»։ Կայքը կոտրել են այսօր՝ հունվարի 26-ին:
Ավելի վաղ կայքի էջում կանաչ գանգ պատկեր էր երևում, այնուհետև president.ge կայքը անհասանելի էր։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկու ընդդիմադիր վրացական հեռուստաալիք՝ Formula-ն և Mtavari-ն, հայտարարել են իրենց կայքերի վրա հաքերային զանգվածային հարձակման մասին: