Ինչու՞ Ուկրաինան սպանեց սեփական ռազմագերիներին․ վարկած
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերը կարող էին խոցել գերեվարված ուկրաինացիներ տեղափոխող Իլ-76 ռազմական ինքնաթիռը առնվազն երեք պատճառով, այդ թվում՝ զինվորականներին վախեցնելու, որպեսզի նրանք չհանձնվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի նախագահ Վլադիմիր Ռոգովը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը, որը խոցել է ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը, մի քանի նպատակ էր հետապնդում», - ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոգովը։
Նրա խոսքով, Կիևի նպատակ ուներ ցույց տալ արևմտյան կուրատորներին ռուսներին սպանելու ունակությունը, խափանել ռազմագերիների փոխանակման բանակցությունները և վախեցնել ուկրաինացիներին, որպեսզի նրանք չհանձնվեն։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Իլ-76-ը կործանվել է Բելգորոդի մարզում, ինչի հետևանքով զոհվել են բորտում եղած 65 ռազմագերիներին ու նրանց ուղեկցող ևս 9 քաղաքացիները։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել հետաքննել ռազմական ինքնաթիռի կործանման հանգամանքները։
Ավելին՝ այստեղ