Ղազախստանում երկու անընդմեջ երկրաշարժ է գրանցվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեյսմոլոգները հունվարի 25-ի գիշերը երկու անընդմեջ երկրաշարժ են գրանցել՝ համապատասխանաբար 5,1 և 5,9 մագնիտուդով։ Այս մասին հայտնում է Ղազախստանի Ալմաթիի շրջանի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունը։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 258 կմ հարավ-արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեյսմիկ կայանի տվյալներով՝ 5,1 մագնիտուդ ցնցումներ են գրանցվել 10 կմ խորության վրա։ Քաղաքի բնակիչները ստորգետնյա ցնցումներ են զգացել 2 բալ ուժգնությամբ։
5,9 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ մի քանի ժամ անց զգացել են քաղաքաբնակները։ Այս անգամ աղետի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ Ալմաթիից 273 կմ հարավ-արևելք։ Ըստ առկա տվյալների՝ Ալմաթիի բնակիչները զգացել են 2 բալ ուժգնությամբ ցնցումներ։
Մինչ այս սեյսմոլոգները 5,2 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ էին գրանցել Չինաստանում՝ Ղրղզստանի հետ սահմանի մոտ։