Չինաստանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Չինաստանում՝ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանների մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի Ակսու շրջանից 121 կմ դեպի արևմուտք և Ալմաթիից 270 կմ հարավ-արևելք։ Օջախն ընկել է 9 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։