«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է Ֆրանսիայի Սենատի բանաձևը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Ինչպես հայտնի դարձավ, Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև։ Այն մասնավորապես վերաբերվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն։
Սակայն բանաձևն իր բովանդակությամբ շատ ավելի ընգրկուն է և շոշափում է այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հայության երաշխավորված անվտանգությամբ և բարեկեցությամբ վերադարձի ապահովման պահանջը, ադրբեջանական զորքերի շուտափույթ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, Լեռնային Ղարաբաղի առաջնորդների կամայական ձերբակալությունները, Ադրբեջանի հեռացման անհրաժեշտությունը Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից, ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար, և որ առավել առարկայական է՝ բանաձևը կարևորում է ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։