ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Եմենի հութիներին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը չորրորդ հարվածն է հասցրել Եմենում զինված հութիների թիրախներին, հաստատել են Պենտագոնի պաշտոնյաները։
Տարածաշրջանում ամերիկյան ուժերի հրամանատարության՝ Centcom-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմանավերից արձակվել են Tomahawk հրթիռներ։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը BBC-ին հայտնել է, որ ներգրավված չէ Եմենում հարվածներին:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ թիրախները եղել է հութիների 14 հրթիռ, որոնք, ըստ տեղեկությունների, հարձակվելու էին նավերի վրա Կարմիր ծովում: Դրանք մեկնարկային վիճակում էին, հետևաբար, «անմիջական վտանգ էին ներկայացնում առևտրային և ԱՄՆ նավատորմի նավերի համար, քանի որ կարող էին ցանկացած պահի արձակվել: Դա էլ ստիպել է ԱՄՆ զինված ուժերին օգտվել պաշտպանվելու իրավունքից և պատասխանատվությունից»,- ասվում է հայտարարության մեջ:
Հարձակումից քիչ առաջ Բայդենի վարչակազմը հութիներին կրկին միջազգային ահաբեկչական կազմակերպություն էր հայտարարել։
Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ ասել է, որ ամերիկյան հարվածները պատասխան քայլ են առևտրային նավերի վրա հութիների հարձակումներին: