Երկու տարեկան երեխան մահացել է սովից այն բանից հետո, երբ հայրը մահացել էր սրտի կաթվածից
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայում մահացած հոր կողքին մահացած տղա են գտել: Ինչպես հայտնում է Daily Star-ը, երեխան մահացել է սովից։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեխայի հայրը սրտի կաթված է ստացել, որը ճակատագրական է դարձել նրա համար։
Հաղորդվում է, որ տղամարդուն վերջին անգամ տեսել են Նվերների տոնին, որը Մեծ Բրիտանիայում նշվում է դեկտեմբերի 26-ին։ Երբ հունվարի 2-ին սոցիալական աշխատողները գնացել էին նրանց տուն, ոչ ոք դուռը չէր բացել։ Հունվարի 4-ին կրկին ոչ ոք չի պատասխանել թակոցին։ Տղամարդու և տղայի դիերը հայտնաբերվել են միայն հունվարի 9-ին։