Ուկրաինան առավոտյան 10 հրթիռ է արձակել Բելգորոդի ուղղությամբ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առավոտյան ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգը ուկրաինական տասը հրթիռ է խոցել Բելգորոդ քաղաքին և Բելգորոդի շրջանին մոտենալիս, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի ալիքում տեսաուղերձում։
«Ուկրաինայի զինված ուժերի՝ Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա հարձակման արդյունքում տասը հրթիռ արձակվել է մեր ուղղությամբ, բոլորը հաջողությամբ խոցվել են մեր հակաօդային պաշտպանության կողմից»,- ասել է նա։
Նահանգապետի խոսքով՝ վնասների մասին դեռ տեղեկություններ չկան։
Առավոտյան ժամը յոթին Բելգորոդում հայտարարվել է հրթիռային սպառնալիքի ահազանգ։ Բնակիչներին խորհուրդ է տրվել մնալ տանը և չմոտել պատուհաններին։ Ահազանգը շուտով չեղարկվել է։
Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Ռուսաստանի կենտրոնական և սահմանամերձ շրջանները, անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցնում և դիվերսիաներ իրականացնում։