Ռուսաստանի և Իրանի միջև նոր միջպետական համաձայնագրի նախագիծը հաստատման վերջնական փուլում է․ Զախարովա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Իրանի միջև միջպետական համաձայնագրի նախապատրաստումը վերջնական փուլում է, այն նախատեսվում է ստորագրել նախագահների հանդիպման ժամանակ, Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարող եմ ասել, որ Ռուսաստանի և Իրանի միջև նոր միջպետական համաձայնագրի նախագիծը հաստատման վերջնական փուլում է»,- ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ փաստաթուղթը կներառի ռուս-իրանական բազմաբնույթ կապերի ողջ համալիրը և պաշտոնական մակարդակով կձևակերպի Մոսկվայի և Թեհրանի միջև գործընկերության համապարփակ, ռազմավարական բնույթը։