4 մարդ է կյանքից զրկվել իրաքյան Էրբիլի հրետակոծության հետևանքով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորս մարդ է զոհվել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի վրա հարձակման հետևանքով, գրում է ABC-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ավելի վաղ Իրաքի անվտանգության մարմիններում աղբյուրը RIA Novosti-ին հայտնել էր երեքշաբթի գիշերը Էրբիլում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին՝ ԱՄՆ հյուպատոսության և միջազգային օդանավակայանի տարածքում։
Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել է, որ հարձակման հետևանքով ԱՄՆ օբյեկտները և ամերիկացի քաղաքացիները չեն տուժել։
Այնուհետև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ստանձնել է բալիստիկ հրթիռային հարձակումների պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ հարվածը ոչնչացրել է հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները: